ԻՆՉՊԵ՞Ս ՏԵՂԱՓՈԽԵԼ ԴԵՂՈՐԱՅՔ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

23 մայիսի 2022 | | Цитата

ՊԵԿ-Ն ԻՐԱԶԵԿՈՒՄ Է
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար առանց հավաստագրի թույլատրվում է ներմուծել կամ արտահանել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված մինչև 10 անվանում դեղեր, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով, եթե դեղի նշանակման վերաբերյալ փաստաթղթերով (դեղատոմս կամ քաղվածք հիվանդության պատմագրից կամ բժշկի ստորագրությամբ այլ փաստաթուղթ) հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

Փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձինք տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ կարող են ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։

Եթե օրացույցային տարին չլրացած ֆիզիկական անձի կողմից կրկին ներմուծվում են անձնական օգտագործման դեղեր, ապա ներմուծումը թույլատրվում է  միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից։ Ֆիզիկական անձի կողմից սահմանված չափաքանակից ավել դեղերի ներմուծման թույլտվությունը նույնպես տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՊԵԿ-ը հիշեցնում է` թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումն արգելվում է։ Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ. 707-Ն որոշմամբ:  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն