Կոտայքում երթուղային միջոցների թիվը կավելացվի. ի՞նչ բարեփոխումներ են սպասվում մարզային տրանսպորտային համակարգում

20 մայիսի 2022 | | Цитата

 Հայաստանի մարզային տրանսպորտային համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր մարզի միջհամայնքային երթուղիները սպասարկելու է մեկ ընկերություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ այս փուլում իրականացվում են մարզերում միասնական օպերատորների ընտրության մրցույթներ:

«Մարզերում ներդնում ենք միասնական օպերատորի համակարգ: Ավելի կոնկրետ՝ մարզի բոլոր միջհամայնքային երթուղիները սպասարկում է մեկ ընկերություն: Այս պահի դրությամբ արդեն մրցույթներ են իրականացվել երեք մարզում՝ Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Արմավիրում երկու մասով է անցկացվել՝ Վաղարշապատի տարածաշրջան ու Արմավիրի տարածաշրջան»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

Ամփոփելով մրցույթների արդյունքները՝ Խաչիկ Սողոմոնյանը նշեց, որ Կոտայքի մարզում կա հաղթող ընկերություն՝ «Մուլտի տրանսպորտ», որն արդեն բերել է տրանսպորտային միջոցների մեծ մասը: Կոտայքում նախատեսված էր 150  տրանսպորտային միջոց, 110-ն այս պահին շահագործվում է, 40-ը ճանապարհին է: Վերլուծությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ տրանսպորտային միջոցներ ներգրավելու՝ պայմանավորված ուղևորահոսքի մեծացմամբ: Կոտայքում նոր տրանսպորտային միջոցների ներգրավումից հետո վերանայվել են ուղետոմսի գները: Մի շարք ուղղություններում թանկացում է գրանցվել:

Արարատի մարզում ևս անցկացվել է մրցույթ, որտեղ եղել է հաղթող, սակայն արդյունքները վիճարկվում են, և դատական գործընթաց է սկսվել: Դա ենթադրում է, որ գործընթացը ժամանակավորապես կանգ է առել:

Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում անցկացված մրցույթում կա հաղթող ընկերություն, որը մասնակցել է երկու տարբերակով՝ փաստացի տրասնպորտային միջոցներով և այն պարտավորությամբ, ըստ որի, պետք է բերեն տրանսպորտային նոր միջոցներ: Դրանք արդեն Հայաստանում են, առաջիկայում կարվի գնահատում՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին:

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում մրցույթում հաղթող չէր ճանաչվել, այդ պրոցեսը ևս գտնվում է դատական փուլում: Մասնակցող ընկերություններն ունեին խախտումներ, դրա համար հանձնաժողովը որոշել է հաղթող չճանաչել: Ընկերություններն էլ վիճարկել են հանձնաժողովի որոշումը:

Ինչ վերաբերում է մյուս մարզերին, ապա մրցույթների ընթացքը դադարեցվել էր՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ: Անհրաժեշտություն եղավ վերանայել երթուղիները: Այժմ այդ հարցի ուղղությամբ է աշխատանք տարվում, և առաջիկայում Արագածոտնի մարզում ևս կհայտարարվի մրցույթ: Կհաջորդեն Շիրակի, Տավուշի մարզերը:

«Ընթացքում ուսումնասիրում ենք այն խնդիրները, խոչընդոտները, որոնք ազդում են մրցութային գործընթացի վրա, ու փորձում ենք դրանք արագ շտկել, փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում»,- ասաց Խաչիկ Սողոմոնյանը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն