Թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին

11 մայիսի 2022 | Նախագծեր | Цитата

Թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
Սույնորոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 6-ին։

Հավելված

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Սույն կարգով սահմանվում են թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։
  2. Սույն պահանջները տարածվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում կիրառվող թվային տախոգրաֆների (այսուհետ՝ տախոգրաֆ) վրա, բացառությամբ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։
  3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  4. Սույն պահանջներում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
  • տախոգրաֆի քարտ` թվային տախոգրաֆում օգտագործվող տվյալների էլեկտրոնային գրանցման համար նախատեսված էլեկտրոնային հիշողություն ունեցող քարտ․
  • շարժման ցուցիչ` տախոգրաֆի բաղկացուցիչ մաս, որն ապահովում է տրանսպորտային միջոցի արագության կամ անցած ճանապարհի տվյալների նշումը,
  • տրամաչափարկում (կալիբրավորում)՝ արհեստանոցի քարտի միջոցով տրանսպորտային միջոցի պարամետրերի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի նույնականացման համարի, հաշվառման համարանիշի և այլ պարամետրերի, թարմացում կամ հաստատում, որոնք պահպանվում են տախոգրաֆի հիշողության մեջ․
  • ակտիվացում՝ արհեստանոցային քարտի միջոցով տախոգրաֆի բոլոր գործառույթների գործարկում, ներառյալ անվտանգության գործառույթները․
  • արհեստանոց՝ համապատասխան որակավորմամբ մասնագետներ ունեցող տախոգրաֆի սպասարկման (տրամաչափում, զննում, վերանորոգում) գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։
  • ներբեռնում՝ տրանսպորտային միջոցի կամ տախոգրաֆի քարտի հիշողության տվյալների պատճենում թվային ստորագրության հետ միասին, որի ընթացքում չի փոխվում կամ ջնջվում որևէ տվյալ.
  • զննում՝ գործողություններ, որոնք կատարվում են ստուգելու տախոգրաֆի ճշգրիտ աշխատանքը, դրա պարամետրերի համապատասխանությունը տրանսպորտային միջոցի պարամետրերին, տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքերի օգտագործման բացառումը։ 

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

          4․ Թվային տախոգրաֆը պետք է ունենա էկրան, հիշողության, տվյալների (պարամետրերի) գրանցման և փոխանցման, քարտի տեղադրման և ընթերցման, տեղորոշման համակարգերի հետ միացման սարքեր, որոնք կապահովեն տախոգրաֆի կողմից հետևյալ գործողությունների կատարումը․

  • տախոգրաֆի քարտի տեղադրման և դուրսբերման ապահովում․
  • տախոգրաֆի քարտի տրամաչափարկում (կալիբրավորում)․
    ավտովարորդի կողմից մուտքի գործողության գրանցում․
  • տախոգրաֆի հիշողության սարքում տվյալների ձայնագրման, պահպանման և ընթերցման հնարավորություն․
  • տախոգրաֆի քարտից տվյալների ընթերցում, տախոգրաֆի քարտում տվյալների ձայնագրում և պահպանում․
  • տվյալների սխալների հայտնաբերում և գրանցում․
  • աշխատանքի ու հանգստի ժամանակահատվածների, արագության և հեռավորության տվյալների չափում և գրանցում․
  • այլ սարքերին տվյալների փոխանցման հնարավորություն․
  • տվյալների ցուցադրում, տպում և ներբեռնում։
  • տախոգրաֆի քարտի տեսակի որոշում և գործողության ժամկետի ստուգում։

    5․ Տախոգրաֆը պետք է սահմանի՝

1) տրանսպորտային միջոցի արագությունը մինչև 2 կմ/ժամ արագության սխալանքով․

2) տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը․

3) տրանսպորտային միջոցի արագության և գտնվելու վայրի չուղղված տեսքով կոորդինանտների գրանցումը առնվազն վայրկյանը մեկ․

3) տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը։

6․ Տախոգրաֆը պետք է գրանցի ավտովարորդի աշխատանքի, վարելու, հանգստի ժամանակահատվածների վերաբերյալ տվյալները։

7․ Ժամային գոտիների տարբերությամբ պայմանավորված տախոգրաֆը պետք է սահմանի տեղական ժամանակը ավտոմատ կերպով կամ ձեռքով միացման միջոցով։

8․ Երկու ավտովարորդով տրանսպորտային միջոց շահագործելու դեպքում տախոգրաֆը ավտովարորդների քարտերը տեղադրելիս պետք է սահմանի անձնակազմի առկայությունը, իսկ յուրաքանչյուր ավտովարորդի գործունեությունը գրանցի որպես մեկ ավտովարորդի աշխատանքի և հանգստի ռեժիմի տվյալ։  

9․ Ավտովարորդի կողմից քարտը տախոգրաֆում տեղադրելիս դրա էկրանին պետք է արտացոլվի քարտը տեղադրելու ամսաթիվը, ժամը, ինչպես նաև տվյալ քարտը վերջին անգամ հանելու ամսաթվի և ժամի վերաբերյալ տվյալները։

10․ Տախոգրաֆը պետք է ունենա տեղորոշման որևէ համակարգի միանալու հնարավորություն, տրանսպորտային միջոցի շարժման վերաբերյալ տվյալները գրանցելու համար։

III.ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

11․ Տախոգրաֆները և տախոգրաֆի քարտերը պետք է ապահովեն հետևյալ պահանջները․

1) գրանցեն ավտովարորդի գործունեության և տրանսպորտային միջոցի հետ կապված ճշգրիտ և հուսալի տվյալները․

2) ապահովեն տրանսպորտային միջոցի շարժման տվիչներից ստացված տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը․

3) ապահովել փոխգործունակությունը տրանսպորտային միջոցի և տախոգրաֆի քարտի միջև։

12․ Տախոգրաֆը պետք է ապահովի՝

1) տրանսպորտային միջոցի արագության և անցած ճանապարհի, ավտովարորդի գործունեության վերաբերյալ ճշգրիտ տվյալների գրանցումը․

2) ավտովարորդի քարտը տեղադրելիս ավտովարորդի տվյալների նույնականացումը․

3) տախոգրաֆի տրամաչափման, վերանորոգման և զննման վերաբերյալ տվյալների գրանցումը, այդ թվում՝ դրանք իրականացնող արհեստանոցների վերաբերյալ տվյալները։

Աշխատաժամանակի տվյալների սխալ հայտնաբերելիս կամ արագության խախտումների դեպքում տախոգրաֆը պետք է ավտովարորդներին զգուշացնի խախտումների վերաբերյալ տեսողական կամ ձայնային ազդանշանի տեսքով առնվազն 30 վայրկյան տևողությամբ այնքան ժամանակ, մինչև ավտովարորդի կողմից խախտումը վերացնելը։
14․ Տախոգրաֆը պետք է ապահովի տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը։

15․ Կազմակերպություններն ու ավտովարորդներն ապահովում են թվային տախոգրաֆների և քարտերի ճիշտ գործածությունը և սարքին վիճակը:  Տախոգրաֆի սարքին վիճակը ստուգվում է փորձարկման միջոցով։

16․ Արգելվում է կեղծել, թաքցնել կամ ոչնչացնել տախոգրաֆում կամ ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները: 

Տրանսպորտային միջոցները չպետք է ունենան մեկից ավելի տախոգրաֆ:
18․ Տախոգրաֆի անսարքության դեպքում տրանսպորտային միջոցը շահագործող կազմակերպությունը ապահովում է դրա վերանորոգումը և սարքին վիճակում շահագործումը։

19․ Եթե անսարքությունը տեղի է ունենում տրանսպորտային միջոցը երթուղի դուրս գալուց հետո, ապա վերանորոգումն իրականացվում է փոխադրման  ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վերանորոգման գործառույթը կարող են իրականացնել միջազգային համաձայնագրի անդամ պետությունների  արհեստանոցները։

III. ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Տախոգրաֆը կարող է տեղադրվել միայն տրանսպորտային միջոցը արտադրող գործարանի կամ արհեստանոցի կողմից: Տախոգրաֆը տեղադրվելուց հետո կնքվում է այն տեղադրող կազմակերպության կողմից:
          21․ Տախոգրաֆը տեղադրվելուց հետո ենթակա է ակտիվացման։

          22․ Տախոգրաֆի սպասարկումը՝ ակտիվացումը, նորոգումը, տրամաչափարկումը (կալիբրավորումը), զննումը իրականացնում են արհեստանոցները։

          23․ Տախոգրաֆը տեղադրվելուց, նորոգվելուց, փոխվելուց, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տարրերի փոփոխությունից հետո ենթակա է պարտադիր տրամաչափարկման (կալիբրավորման) արհեստանոցի կողմից։ Տրամաչափարկումից (կալիբրավորումից) հետո տախոգրաֆի վրա փակցվում է արհեստանոցի տարբերանշանով ինքնակպչող անվանաթուղթ, որը հանելու դեպքում  ինքնաոչնչանում է։

24․ Արհեստանոցը տախոգրաֆը տրամաչափարկելուց (կալիբրավորելուց) հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով երկու օրինակից կազմում է ակտ, որոնցից մեկը տրվում է փոխադրողին, մյուսը պահպանվում է արհեստանոցում երեք տարի ժամկետով։

Տախոգրաֆը պետք է տեղադրվի հստակ տեսանելի դիրքում և պետք է լինի հեշտ հասանելի:
          26․ Վերանորոգման, զննման կամ այլ պատճառով պայմանավորված տախոգրաֆը հանելու անհրաժեշտության դեպքում կնիքը կոտրվում  կամ հանվում է, գրավոր նշելով կնիքը կոտրելու կամ հանելու ամսաթիվը, ժամը և պատճառը։ Կնիքը կոտրելու կամ հանելու վերաբերյալ փաստաթուղթը պետք է պահպանվի տրանսպորտային միջոցում, մինչև տախոգրաֆը կրկին իր տեղում ամրացնելը և կնքվելը։

Տախոգրաֆը չպետք է տեղադրվի այնպես, որ այն ինքնաբերաբար գործարկվի, երբ անջատված է մեքենայի շարժիչը:
Տախոգրաֆը ենթակա են պարբերական զննման առնվազն երկու տարին մեկ անգամ:
          29․ Տախոգրաֆի զննման նպատակն է պարզել, թե արդյոք`

          1) այն տեղադրված է ճիշտ և համապատասխանում է տվյալ տրանսպորտային միջոցին.

          2) սարքին վիճակում է և ճիշտ է աշխատում․

          3) բոլոր կնիքները առկա են և անվնաս․

          4) տախոգրաֆը կրում է չափման միջոցի տեսակի հաստատման նշանը․

          5) չեն կիրառվել տախոգրաֆի աշխատանքը խախտող այլ սարքեր․

          6) տախոգրաֆը տրամաչափարկված (կալիբրավորված) է տվյալ տրանսպորտային միջոցի պարամետրերին համապատասխան։

          30․ Տախոգրաֆի զննման արդյունքում անսարքություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք պետք է անմիջապես վերացվեն։

          31․ Արհեստանոցը զննման արդյունքների վերաբերյալ կազմում է ակտ, որը տրվում է փոխադրողին։ Զննման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը արհեստանոցի կողմից պահվում է երկու տարի։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀՀ կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ կառավարության որոշման նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի բացերը լրացնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովմամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված արևելյան գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումներով սահմանված է թվային տախոգրաֆի համակարգի ԵՄ կանոնակարգերի պահանջների ամբողջական մոտարկում։ Այդ նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-420-Ն օրենքը, որով համապատասխան  փոփոխություններ են կատարվել միջպետական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի կիրառման գործընթացում։ Անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտի ընդունում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան պետք է սահմանվեն թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները։

Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում։

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նա­­խագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ,26-րդ,27-րդ և 29-րդ կետերի կատարում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն