««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

07 ապրիլի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետություննն, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1521 հոդվածի՝

1. 1-ին մասում «չտրամադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով,

2. 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: »:

Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածի 1-ին մասում «152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ» բառերից հետո լրացնել «և 5-րդ» բառերով:

Հոդված 3. 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն նախագծի նպատակը՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսումն է:

2 . Առկա իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի հունվարի 24-ին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքները:

Նշված օրենքների համաձայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում սահմանված պարտադիր և այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով, իսկ բանկային հաշվի վարման կարգը սահմանվել է Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2078-Ն որոշմամբ:

Նշված կարգով, ի թիվս այլ կարգավորումների ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի և այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն, ինչպես նաև բազմաբնակարան շենքը պահպանելու և կառավարելու կապակցությամբ առաջացող վնասները և այլ անկանխատեսելի ծախսերը, մասնավորապես, վթարները կանխելու և վերացնելու, անհետաձգելի նորոգումների, տուգանքների, երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունը վաղաժամկետ մարելու, արժեքների և սակագների չպլանավորված բարձրացումը փոխհատուցելու նպատակով բանկային հաշվին փոխանցվող պարտադիր վճարներից պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Հարկ է նշել, որ 2021 թվականի տարավերջի արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ վճարների անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու նպատակով բանկային հաշիվներ դեռևս չեն բացել հանրապետության թվով 19183 բազմաբնակարան շենքերից 4140-ը (բազմաբնակարան շենքերի ընդհանուր թվի մոտ 22%):

Եվս 1316 բազմաբնակարան շենքի մասով հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի համար, այլ համատիրության կազմում գտնվող բազմաբնակարան շենքերի համար գործում է մեկ հաշիվ (տվյալ դեպքում՝ 1316 բազմաբնակարան շենքի համար գործում է թվով 8 հաշիվ):

Հաշվի առնելով նշվածը և նպատակ ունենալով ապահովել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի պահանջը (օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով), անհրաժեշտություն է առաջանում ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսել վարչական պատասխանատվություն բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետություննն, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:

Խնդիրն էապես կարևոր է նաև բազմաբնակարան շենքը պետական կամ այլ աջակցության տարբեր ծրագրերում, որպես ֆինանսապես հուսալի գործընկեր, ընդգրկվելու տեսանկյունից:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

6.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ մարզերից և Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվությունը:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի անհրաժեշտությունը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի NԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 2-րդ ենթակետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1920-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 13.4 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝  քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 95-րդ կետի 6-րդ ենթակետից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն