ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ
Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:
Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։
Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:
Նախնական մաքսային հայտրարարագրի համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться