Կհիմնանորոգվի Մ6-Աթան ճանապարհը եւ 2 կամուրջ. Դրանցից մեկը այն կամուրջն է, որը մահափորձի նպատակով պայթեցվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 31-ի նիստում հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություներին, որի նպատակն է 3,114 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, մեկ ճանապարհահատվածի եւ 2 կամուրջների հիմնանորոգման համար: Խոսքը 27 կմ երկարությամբ Մ6-Աթան ճանապարհահատվածի մասին է, որը ներառում է Թումանյան խոշորացված համայնքի Քարիջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ եւ Աթան բնակավայրերը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով, կամուրջներից մեկը Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 14-րդ կմ-ում գտնվողն կամուրջն է. «Դա այն կամուրջն է, որը մահափորձի հետեւանքով պայթեցվեց: Այդ ժամանակ ամրացումներ իրականացվեցին, լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնանորոգման կարիք կա: Մյուսը Թեղուտ գյուղի կամուրջն է: Այնտեղ եւս հարակից մի քանի մեկտր հեռավորությամբ կամուրջ ունենք, որը նույնպես հիմնանորոգման կարիք ունի: Հաջորդ փուլում դա եւս կիրականացնենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատանքները առաջիկայում կսկսվեն:

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 31-ի նիստում հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություներին, որի նպատակն է 3,114 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ հատկացնել ՏԿԵ նախարարությանը, մեկ ճանապարհահատվածի եւ 2 կամուրջների հիմնանորոգման համար:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն