Արտադրող. Իրաքին կարող է հետաքրքրել հայկական մսամթերքը

11 ապրիլի 2013 | | Цитата

Արտադրող. Իրաքին կարող է հետաքրքրել հայկական մսամթերքըՀայաստանի մսամթերքի արտահանման համար Իրաքը հեռանկարային շուկա է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նատֆուդ» ՓԲ ընկերության արտադրության գծով տնօրեն Կարեն Նիկոյանը:

«Մահմեդական երկրների շարքում Իրաքի շուկան, մեր կարծիքով, ամենաիրատեսականն է: Հարեւան Իրանը շատ խիստ է պաշտպանում իր ներքին շուկան, այդ իսկ պատճառով ներմուծվող երշիկեղեն այնտեղ գրեթե չկա: Ինչ վերաբերում է Իրաքին, ապա այդ երկրում շուկան ոչ միայն բավականաչափ ընդգրկուն է, այլեւ գնողունակ է, իսկ սեփական արտադրանքը դեռեւս չի բավարարում պահանջարկը: Հենց այդ պատճառով են նրանք ակտիվորեն շփումներ հաստատում պոտենցիալ մատակարարների հետ»,-նշեց Նիկոյանը:

Նրա խոսքով, 2012թ. Իրաքի պատվիրակության այցը Հայաստան, որի կազմում էր նաեւ գյուղնախարարը, պատահական չէր, որ չորս օր տեւեց: «Մենք նույնպես հետաքրքրված ենք Իրաքի շուկայով եւ միջնաժամկետ հեռանկարում պատրաստվում ենք դուրս գալ իրաքյան շուկա»,-ավելացրեց նա:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն