Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը

30 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, եթե խմբակցությունը, Կանոնակարգով սահմանված ժամկետում, մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի` իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Հեղինակը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից խոսքում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Արամ Վարդեւանյանը նշել է, որ նախագիծն ուղղված չէ ԱԺ կանոնակարգի բարեփոխմանը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հայկ Ցիրունյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն