
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 21/01/2022թ. ընդունված և 01/06/2022թ. ուժի մեջ մտնող ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքով գործող կարգավորումներում կատարվել են փոփոխություններ, որոնց կիրարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 06/04/2017թ. N 386-Ն որոշմամբ հաստատված կարգում: Փոփոխությունները բովանդակային առումով կրում են տեխնիկական բնույթ: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 04.06.2017թ. թիվ 386-Ն որոշման պահանջները կհամապատասխանեն ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգավորումներին:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի 18-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Պատվիրատուն սույն կարգի համաձայն գնում կատարելու համար համակարգում հրապարակում է գնման ընթացակարգի մասին հայտարարության և հրավերի տեքստերը:».
2) 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) 18-րդ կետում «Առաջին և հաջորդաբար տեղեր զբաղեցրած» բառերը փոխարինել «Ընտրված և այդպիսին չճանաչված» բառերով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться