Շիրակի մարզում բացվել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն

22 մարտի 2022 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Խոջոյանը   մարտի 22-ին մասնակցել են Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի բացմանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդի  անվտանգության պետական տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ոչխարաբուծության ոլորտի շահառուներ և ֆերմերներ։

Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կենտրոնի կայացման գործում և հավելել․ «Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է  դարձնում կենդանիների գենետիկ բարեփոխումներին, որի վառ օրինակն է այս կենտրոնը։ Գյուղատնտեսական կենդանիների գենետիկ բարեփոխումների ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է տարվել, իսկ այսօր կսկսվեն մանր եղջերավոր կենդանիների գենետիկ բարեփոխումները նաև Ազատան համայնքում»։

Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է է նախաձեռնության կարևորությունը ոլորտի զարգացման հարցում և ավելացրել, որ տեղական ինքնակառավարման մարմիների և միջազգային գործընկերների ուժերը համադրելով՝ փորձ է արվել կենտրոնի միջոցով նոր մշակույթ ստեղծել։

Շիրակի մարզի Ազատան համայնքում տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն