«Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

17 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի  ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`

1)հաստատում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքի և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարությունը.

2) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման,  փորձաքննության և հաստատման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները.

3) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.

4) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ քաղաքաշինական փաստաթղթերը.

5) հաստատում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը.

6) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագիրը, սահմանում է առաջնահերթություններ.

7) հաստատում է միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կազմակերպման ու տեղաբաշխման սխեմաների կարգերը, կառուցապատման նախագծերը ու դրանց կանոնակարգման միջոցառումները.     

8) սահմանում է քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգերը՝  քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.

9) սահմանում է շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը.

10) սահմանում է  տարածքների ինժեներաերկրաբանական հետազննման կարգը.

11) սահմանում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, գնագոյացման նորմերի ու նորմատիվների կիրառման կարգը.

12) հաստատում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման ռազմավարությունը.

13) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման և կառուցապատման թույլտվությունների (նախագծման առաջադրանքի, շինթույլտվության, ավարտական ակտի) տրամադրման կարգը.

14) հաստատում է ինքնակամ կառույցների օրինականացման, տնօրինման և քանդման (ապամոնտաժման) կարգերը.

15) սահմանում է շինարարության ոլորտի ռիսկայնության օբյեկտների դասակարգման մեթոդաբանությունը.

16) հաստատում է կառուցապատման ներդրումային ծրագրերը.

17) սահմանում է քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակների պատասխանատու մասնագետների հավաստագրման, թեստավորման իրականացման և տրամադրման կարգը, հավաստագրերի ձևերը, լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, վարման ռեգիստրից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը և մոնիթորինգի իրականացման կարգը.

 18) հաստատում է շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման և քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող քաղաքաշինական աշխատանքների ցանկերը.

19) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ.

20) սահմանում է բնական  և տեխնածին երևույթների հետևանքով քանդված բնակարանային ֆոնդի, ինչպես նաև ոչ հիմնական շինությունների բնակիչների վերաբնակեցման և տարածքների ազատման մոտեցումները և առաջնահերթությունները.

21) սահմանում է ուժեղացման և վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային  (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազնությունների անցկացման  և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու կարգերը.

22) սահմանում է հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգերը.

23) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և քաղաքաշինական համալիր փորձաքննության հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը:»:

Հոդված 2. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1) հաստատում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, սահմանում է դրանց մշակման և հաստատման կարգերը.»,

Հոդված 3. Օրենքի 10.1 հոդվածի 16-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«16) մշակում  և հաստատում է քաղաքաշինական կադաստրի վարման կարգը և համակարգում է այդ աշխատանքները»:

Հոդված 4. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը լրացնել 27-40 կետերով

27) սահմանում է նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման աշխատանքների արժեքի ձևավորման մեթոդաբանությունը (կարգը), գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի տեսակները,

28) հաստատում է շինարարական աշխատանքների կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը.

29) հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը, կառուցվող շենքերի, շինությունների կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի  խոշորացված ցուցանիշները.

30) մշակում է քաղաքաշինության գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ և տերմիններ.

31) մշակում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը.

32) մշակում և Կառավարություն է ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, տնօրինման և քանդման (ապամոնտաժման) կարգերը.

33) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների մատչելիությունն ապահովող պայմանները.

34) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, մասնագիտական որակավորման թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.

35) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետների գրանցումը.

36) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների և մասնագետների  էլեկտրոնային գրանցամատյանները.

37) առաջարկություն է ներկայացնում բնական և տեխնածին երևույթների հետևանքով քանդված բնակարանային ֆոնդի, ինչպես նաև ոչ հիմնական շինությունների բնակիչների վերաբնակեցման և տարածքների ազատման մոտեցումների և առաջնահերթությունների վերաբերյալ.

38) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ ուժեղացման և վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազնությունների անցկացման  և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու մասին.

39) հաստատում է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը.

40) մշակում է տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, միջգերատեսչական հանձնաժողովի որոշման և մասնագիտական եզրակացության օրինակելի ձևերը:»:

Հոդված 5. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ)» կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«զ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում.»:

Հոդված 6. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի վերջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»: 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Կառավարությունն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովում է սույն օրենքից բխող որոշումների ընդունումը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ      1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

         Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 146-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով;

         Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

          Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

          Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

          Սահմանադրության համաձայն լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Իրավական որոշակիության սկզբունքը պահանջում է, որ լիազորող նորմը ձևակերպվի այնպիսի հստակությամբ, որ միանգամայն պարզ և հասկանալի լինի ակտն ընդունող մարմնի իրավասության շրջանակը (ինչ հարցեր պետք է կարգավորի, ինչ սահմաններում և ինչ ծավալով):

          Ներկայումս Հայաստանի Հանրապետության  քաղաքաշինական գործունեության բնագավառը կարգավորվում է  Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն, 2011 թվականի հունիսի 23-ի  N 879-Ն,  2003 թվականի սեպտեմբերի 4-ի  N 1530-Ն, 1999 թվականի մայիսի 26-ի N 351, 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն, 2001 թվականի օգոստոսի 14-ի N 753,  2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն, 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1142-Ն որոշումներով, 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2164-Ն, 2003 թվականի մայիսի 2-ի N625-Ն, 2003 թվականի օգոստոսի 8-ի N997-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն, 2006 թվականի օգոստոսի 10-ի N1154-Ն, 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910-Ն, 2006 թվականի նոյեմբերի 30-ի N1855-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն, 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, 2015 թվականի մարտի 15-ի N596-Ն, 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն որոշումներով:

         Օրենքում լիազորող նորմերի ոչ ամբողջական լինելու պարագայում քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը հնարավորություն չունի լիարժեք իրականացնել  քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը: Մասնավորապես՝ մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսված միջոցառումների շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված օրենսդրական ակտերի նախագծերը բազմիցս տարբեր գերատեսչությունների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վերադարձվել են սույն օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները բացակայելու հիմքով, ինչի արդյունքում միջոցառումների կատարման համար սահմանված ժամկետները երկարաձգվում են, իսկ Կառավարության հանձնարարականները գնահատվում որպես չկատարված:

       Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին են վերապահվել ընդհանուր թվով 18 միջոցառում և 63 ենթամիջոցառում, որոնք ակնհայտորեն ծավալուն և ժամանակատար գործընթացներ են և վերջիններիս երկարաձգումը խոչընդոտ են հանդիսանում լիազոր մարմնի կողմից ռազմավարական խնդիրների լուծմանը: Նմանատիպ խնդիրներ են առաջացել նաև Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագիրն իրագործելու ընթացքում:

      Հարկ է նաև նշել, որ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական փաստաթղթով նախատեսված միջոցառումներն սերտորեն փոխկապակցված են մի շարք շահագրգիռ պետական մարմինների գործառույթների հետ: Այսինքն, կարելի է արձանագրել, որ մեկ մարմնի կողմից չկատարված միջոցառումը խաթարում է նաև մյուս շահագրգիռ մարմինների գործունեության բնականոն ընթացքը, այն է՝ քաղաքաշինության բնագավառի չկարգավորված խնդիրներն ուղղակիորեն խոչընդոտում են տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացման ծրագրերին:

       Նախագծի ընդունումը նաև հնարավորություն կընձեռի ներդնել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների արդի ընթացակարգեր, ինչպես նաև կկանոնակարգվեն իրավական ակտերի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները՝ միջազգային փորձի կիրառմամբ:

        Անհրաժեշտություն է առաջացել քաղաքաշինական գործունեության համակարգման փորձի և խնդիրների վերլուծության հիման վրա հստակեցնել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում առկա խնդիրներն ու քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, կազմման և հաստատման ընթացակարգերն ու կանոնակարգերը: Ինչպես նաև անհրաժեշտ է առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող ընթացակարգում սահմանել լրացուցիչ պահանջներ՝ պարզ, հասկանալի ընթացակարգերով և հստակ պայմաններով:

        Ուստի նախագծի ընդունումը համարվում է խիստ կարևոր և օրակարգային:

        Նախագծի ընդունման պարագայում փոփոխություններ կկատարվեն Կառավարության վերոնշյալ որոշումներում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

   Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել և հնարավորինս ամբողջականացնել Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

          Առաջարկվում է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաև ՀՀ կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:

 3.Ակնկալվող արդյունքը.

         Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի  իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը: Միաժամանակ ակնկալվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորության նախատեսմամբ կանոնակարգել այդ տարածքներում քաղաքաշինական գործունեությունը:

4.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

          Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում փոփոխություններ չեն սպասվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

         Սույն օրենքի նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջից  և թեև ուղղակիորեն կապված չի որևէ ռազմավարական փաստաթղթի հետ, սակայն նախագծի ընդունումը կապահովի Ազգային ժողովի կողմից  2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Կառավարության ծրագրի, Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, Քաղաքաշինության կոմիտեի միջոցառումների և հարակից այլ միջոցառումների անխոչընդոտ իրականացումը:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

         Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 2-ի N02/10.3/37766-2021 հանձնարարականը:

7. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

       «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը տեղադրվել է  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

      


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն