Պատերազմով եւ կովիդով պայմանավորված երկարաձգվել է ընկերությունների պարտավորությունների կատարման ժամկետները

17 մարտի 2022 | | Цитата

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց թույլ տալ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակա¬լություն, անհատույց), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում՝ վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել մեկ տարով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում առկա են դեպքեր երբ վերջիններս ստանձնել են ներդրումային պարտավորություններ (իրականացնել շինարարական աշխատանքներ, ձեռք բերել շարժական գույք և այլն)։

Կոմիտե են ստացվել դիմումներ այն մասին, որ ներդրումային պարտավորություններ ստանձնած սուբյեկտները ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի տարածմամբ և 44-օրյա պատերազմով պայմանավորված ներկայացրել են նախապես ստանձնած պարտավորությունների կատարման անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ՝ խնդրելով երկարաձգել պարտավորությունների կատարման նպատակով  սահմանված վերջնաժամկետները։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել խնդրահարույց ժամանակահատվածում պարտավորություն ստանձնած սուբյեկտների կողմից կատարման ենթակա պարտավորությունների  ժամկետները երկարաձգել։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն