Բենզալցակայաններում եւ գազալցակայաններում հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով գործադիրն առաջարկում է նոր կարգավորումներ

14 մարտի 2022 | Աշխատանքային | Цитата

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշել է, որ նախատեսվում է հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում առկա լիցքավորման վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանել կարգաբերման ռեժիմի ռեգիստրով կահավորված լինելու պահանջ, նաեւ` համապատասխան վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը բարձրացրել է գործող անկայուն գների, գնաճի պայմաններում նման կարգավորումներ ընդունելու նպատակահարմարության հարցը` նշելով, որ բեռն, ի վերջո, ընկնելու է սպառողի վրա:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշել է, որ հաճախ տնտեսվարողը միջամտում է վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետեւանքով լինում են թերլիցքավորումներ: Առաջարկվող սարքի օգնությամբ` հնարավոր միջամտությունը հայտնաբերելու դեպքում համապատասխան ընթացակարգով ստուգում է իրականացվելու:

Քննարկումների ընթացքում պատգամավորները փորձել են պարզել սարքի գինը՝ նշելով, որ դա կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ լինել տնտեսվարողի, այնուհետեւ՝ սպառողի համար: Նշվել է, որ մի քանի տեղական արտադրողներ սարքի տարբեր գներ են առաջարկել, եւ քննարկումների արդյունքում կընտրվի լավագույն տարբերակը: Կարծիք է հնչել, որ առաջարկվող փոփոխությունը պետք է իրականացվի աստիճանաբար, խախտման դեպքում վարչական պատասխանատվության հետ կիրառվի նաեւ այս կարգավորումը:

Անդրադարձ է եղել գործող իրավակարգավորումներով չարաշահումները կանխելու հնարավորություններին: Որոշ տնտեսվարողների համոզմամբ՝ եղած աշտարակներն ունեն այդ հնարավորությունները, եթե, իհարկե, արդյունավետ հսկողություն սահմանվի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պետք է բալանսավորված որոշում կայացվի, թույլ չտրվի, որ բարեխիղճ տնտեսվարողներն ավելորդ ֆինանսական բեռի տակ ընկնեն: Վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է, որ վերջին տարիներին ստուգումների արդյունավետությունը բարձրացել է. թիրախային ստուգումներ են իրականացվել: Նա անդրադարձել է ստուգումների ավելացման նպատակահարմարությանը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը պարզաբանել է, որ 2019 թ. տեսչական մարմնի կողմից 250 ընդհանուր ստուգումներ են իրականացվել, 2020թ.՝ 350, 2021թ.՝ 450, իսկ 2022թ. 592 ստուգում է նախատեսված՝ չհաշված քաղաքացիների եւ պետական այլ մարմինների կողմից դիմում-բողոքները: Նշվել է, որ տեսչական մարմինն ավելի շատ ստուգումների համար համապատասխան մարդկային ռեսուրս չունի:

Ամփոփելով քննարկումը՝ Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ ներկայացված առաջարկները խմբավորելու ու քննարկելու համար կստեղծվի աշխատանքային խումբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն