"Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշում

09 մարտի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)  գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե կարող է վճարել

- հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով,

- պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով,

- Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով: Միաժամանակ, նախատեսվում է, որ  e-VAT համակարգի միջոցով վճարումների կատարմանը ներկայացվող պահանջները պետք է հաստատվի հարկային մարմնի կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ,

2) ԱԱՀ-ի գումարների վճարելիս պարտադիր պետք է ներառվի տեղեկատվություն վճարումն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, կազմակերպության անվանման ու միասնական հաշվի համարի վերաբերյալ,

3) ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

202 թվականի N _________   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը` համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հավելված

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (այսուհետ` ֆիզիկական անձ) մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի հետ կապված հարաբերությունները:
Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե է վճարվում`
1) հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով,

2) պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով,

3) Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ): Էլեկտրոնային ԱԱՀ համակարգով վճարումների կատարմանը ներկայացվող պահանջները հաստատում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

ԱԱՀ-ի գումարների վճարման ժամանակ պետք է լրացվեն վճարումն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը, կազմակերպության անվանումն ու միասնական հաշվի համարը:
Ոչ ռեզիդենտ կազմակերպության վճարած ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է հայկական դրամով, որոնք ուղղվում են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի կիրարկումն ապահովելն է։

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով:

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը:

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)  գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե կարող է վճարել

- հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով,

- պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով,

- Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով: Միաժամանակ, նախատեսվում է, որ  e-VAT համակարգի միջոցով վճարումների կատարմանը ներկայացվող պահանջները պետք է հաստատվի հարկային մարմնի կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ,

2) ԱԱՀ-ի գումարների վճարելիս պարտադիր պետք է ներառվի տեղեկատվություն վճարումն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, կազմակերպության անվանման ու միասնական հաշվի համարի վերաբերյալ,

3) ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը:

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման կարգի սահմանումն է։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված  էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից պետական բյուջե վճարման կարգի սահմանումն է։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն