Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվարին աճել է 2.2%–ով` մինչև 36 մլրդ դրամ

04 ապրիլի 2013 | | Цитата

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվարին աճել է 2.2%–ով` մինչև 36 մլրդ դրամՀայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–փետրվարին կազմել է շուրջ 36 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–փետրվարի համեմատ աճելով 2.2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալներով' արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5.7 տոկոսով և կազմել ավելի քան 40,8 մլրդ դրամ։

Հաղորդագրության համաձայն' անասնաբուծության արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 35,5 մլրդ դրամ' 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,8 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 480,7 մլն դրամ' ավելանալով 51,6 տոկոսով, իսկ ձկնորսությանը' 4,7 մլրդ դրամ (36% աճ)։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների' 2013 թվականի հունվար–փետրվարին խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումը նվազել է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 4,7 հազար տոննա։ Ընդ որում, մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Արմավիրի և Կոտայքի մարզերում, համապատասխանաբար, 0,9 և 0,6 հազար տոննա:
Վիճակագրական տվյալների համաձայն' 2013թ.–ի հունվար–փետրվարին, 2012թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 6,9 տոկոսով և 52,9 հազար տոննա կազմել: Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Շիրակի մարզում' 9,9 հազար տոննա:

Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2013թ.–ի հունվար–փետրվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 1,6 տոկոսով' կազմելով 30,4 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Արմավիրի մարզում' 9,7 մլն հատ։

ԱՎԾ-ից հայտնեցին նաև, որ Հայաստանում 2013թ.–ի հունվարին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 908,3 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է)' 2012թ,–ի հունվար–փետրվարի համեմատ ավելանալով 34 տոկոսով։ ($1–ը 418,58 դրամ է)։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն