«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

08 փետրվարի 2022 | Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրված ապրանքների սահմանահատման և հայտարարագրման ու բացթողման ընթացակարգերը, կրճատել մաքսային ձևակերպումների և սահմանահատման ժամանակային ծախսերը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___» __________ 2022 թվականի N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1481-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1481-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
Որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«2․1. Նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու համար հայտարարատուն կարող է մաքսային մարմին ներկայացնել մեկ դիմում մեկ տարին չգերազանցող որոշակի ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար։»։

Հավելվածի 5-րդ կետում «ներկայացվել» բառից հետո լրացնել «կամ ներկայացվելու» բառերը․
Հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում «տրամադրում» բառից հետո լրացնել «, ընդ որում՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար նշվում է մաքսատուրքի գծով այն պարտավորությունների առավելագույն հանրագումարը, որոնք կարող են միաժամանակ առաջանալ խնդրարկվող ժամանակահատվածում ներկայացվելիք նախնական մաքսային հայտարարագրերի հիման վրա ներմուծվող և բաց թողնվող ապրանքների համար» բառերը․
Հավելվածի Ձև N1-ը և Ձև N2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի _______________ N ___ -Ն որոշման

Ձև N 1

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

______________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

ԴԻՄՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

______________________________________________________________________________________________________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար, անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

__________________________________________________________________________________

Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորություն` _________________________________ դրամի չափով, ______________________ ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________:

Ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունը խնդրում եմ տրամադրել ____________________________________ ժամանակահատվածում նախնական մաքսային հայտարարագրով հայտարարագրվող ապրանքների ներմուծման համար (լրացվում է միայն նախնական հայտարարագրման առանձնահատկություններով ներմուծվող ապրանքների համար)

ԴԻՄՈՂ`        ___________________________                               ______________________

                       (դիմումատուի անվանումը)                                          (ստորագրություն)

«____» _____________ 20___ թ.

Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին 11․04․2017թ․ պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրվող ապրանքների բացթողման համար պարզեցումների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, առաջարկվում է մաքսային մարմին մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում իրականացվող ներմուծումների համար ներկայացնել մեկ դիմում, ինչի հիման վրա ստացված որոշման կիրառմամբ իրականացնել ապրանքների բացթողում։             


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն