Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում

12 հունվարի 2022 | Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է  հերթական նիստը:  Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ  հարգել են երեկ՝ հունվարի 11-ին ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետեւանքով զոհված  զինծառայողների հիշատակը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել  նոր  մասով, որի համաձայն՝ առեւտրի օբյեկտներում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երեւա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը՝ բուսական յուղով կամ այլ պարունակությամբ՝ կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի 200 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութներին՝ հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները:  Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը:

Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, այն կընդգրկվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

Ամբողջությամբ ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ  կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն