• Armenianeconomy.com

«Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

28 դեկտեմբերի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ),

2) հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին,

3) ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար,

4) սահմանվում է դիմումի ձև: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման ծրագրային ապահովմամբ նախատեսվում է հնարավորություն ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դիմումը անգլերեն կամ ռուսերեն տարբերակներով ներկայացնելու համար,

5) ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

202 թվականի N _________   -Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

202  թվականի  _____________-ի

N      - Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ` ֆիզիկական անձ) էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման հետ կապված հարաբերությունները:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում հաշվառվում է հարկային մարմնում:
Էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով մուտք է գործում Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ) և պատասխանում առցանց եղանակով տրվող հարցերին: Առցանց եղանակով հարցերը տրվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: Առցանց եղանակով տրված բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունն էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն։ Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին:
Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառելու համար էլեկտրոնային ԱԱՀ համակարգում ներկայացնում է դիմում` սույն կարգի N1 ձևին համապատասխան: Հարկային մարմին դիմումը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով:
Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը ներկայացնելու ամսաթվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:

Ձև N1

ԴԻՄՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը
 
2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ռեզիդենտության երկիրը
 
3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)
 
4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության պետական հաշվառման (գրանցման) փաստաթղթի համարը և ամսաթիվը
 
5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության հեռախոսահամարը
 
6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կայքը (առկայության դեպքում)
 
7. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ապրանքային նշանի անվանումը
 
8․ Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի անունը և ազգանունը
 
9. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեն
 
10. Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացուցչի հեռախոսահամարը
 
11. Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9․1-ին մասի կիրարկումն ապահովելն է։

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվում է Կառավարության սահմանած կարգով: Միաժամանակ, նույն մասին համապատասխան հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը:

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության (այսուհետ` ոչ ռեզիդենտ կազմակերպություն) հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ),

2) հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին,

3) ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար,

4) սահմանվում է դիմումի ձև: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման ծրագրային ապահովմամբ նախատեսվում է հնարավորություն ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից դիմումը անգլերեն կամ ռուսերեն տարբերակներով ներկայացնելու համար,

5) ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:

Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգի սահմանումն է։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9․1-ին մասի կիրառման իմաստով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգի սահմանումն է։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Հայաստանը 280 հազար դոլար կվճարի Steptoe and Johnson ընկերությանը՝ արբիտրաժում ՀՀ շահերը պաշտպնելու համար• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 898-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ• 2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետի խոսքը՝ ԱՆԻՖ-ի գործունեությանը նվիրված միջոցառմանը• Քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր• ԶԼՄ օրենքում առաջարկվող կարգավորմամբ լրատվամիջոցը չի զրկվում պետական մարմնում գործունեություն իրականացնելու իր իրավունքից. Արթուր Հովհաննիսյան• Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ• Օրենսդրորեն կկարգավորվի համայնքների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն