
Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքացիության մասին» օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔի ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 23.11.2007թ. թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ Սակայն, դեռևս, օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել ապահովել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները` «Քաղաքացիության մասին» օրենքով նախատեսել նորմատիվ հիմք` ՀՀ կառավարությանը լիազորել հաստատելու ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով որպես քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում ՀՀ կառավարության լիազորություն նախատեսել հաստատելու նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ` այդպիսով ապահովելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ ոստիկանության կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքացիության մասին» օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться