Թեթեւ արդյունաբերությունը վերելք է ապրում. Տիգրան Դավթյան

21 մարտի 2013 | | Цитата

Թեթեւ արդյունաբերությունը վերելք է ապրում. Տիգրան ԴավթյանԹեթեւ արդյունաբերությունը առաջիկայում կներառվի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարական ծրագրում՝ որպես գերակա ուղղություններից մեկը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այդպիսով՝ գերակա ոլորտների թիվը կհասցվի 8-ի: Դրանք են՝ դեղագործությունը, ադամանդագործությունը (ներառյալ ոսկերչությունն ու ժամագործությունը), ճշգրիտ մեքենաշինությունը, կոնյակագործությունը, գինեգործությունը, սննդի վերամշակումը (հանքային ջրեր, հյութեր, պահածոներ), թեթեւ արդյունաբերությունը, ոչ մետաղական հանքաքարի վերամշակումը:

«Թեթեւ արդյունաբերությունը վերազինման ընթացքում է, շատ ծրագրեր կան, ծավալներն են մեծանում: Այն նաեւ սոցիալական կարեւոր ուղղություն է, քանի որ փոքր ներդրումներով կարելի է շատ աշխատատեղեր ստեղծել, այդ թվում՝ կանանց համար»,- ասաց Տ. Դավթյանը:

Նրա խոսքով՝ մի քանի թեթեւարդյունաբերական ընկերություններ արդեն իսկ հաջողությամբ աշխատում են. «ՎԿՍ», Չարենցավանում իտալական La Perla S.R.L-ի արտադրության կազմակերպումը, Գյումրիում ընդլայնվում է «Գեւորգ եւ Վահան» ընկերությունը, Վանաձորում՝ «Գլորիան»: Տ. Դավթյանը նշեց նաեւ, որ Երեւանի հայտնի «Լյուքս» ֆաբրիկան (կոշիկի արտադրություն) եւս զգալի ավելացրել է արտադրանքը: Միջազգային շուկայում ակտիվացել է նաեւ «Մեգերյան կարպետ» ընկերությունը: Թեթեւ արդյունաբերության առավելություններից մեկն էլ, նախարարի խոսքով, մարզերում տեղաբաշխումն է:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա 2 ամսում թեթեւ արդյունաբերությունում սպասվում է մոտ 30% աճ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն