Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն N 386-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

10 դեկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․

1) 2-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա․  «գ» պարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ․ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ, «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» և ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններ․»:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջ­ները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված այն գնման գործընթացների վրա, որոնց հայտարարություններն ու հրավերները հրապարակվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉԱՊԵՏ                                         ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը
 
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա՝ վերջինիս ենթակայության տակ գտնվող ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար գնումներն էլեկտրոնային գնումների համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով իրականացնելու նպատակով։                                                                                                    

Գործող կարգավորումների համաձայն համակարգի միջոցով է կազմակերպվում  ոչ բոլոր պատվիրատուների կողմից իրականացվող գնումները, ինչը պայմանավորված է համակարգի ծանրաբեռնվածությամբ։

 Մասնավորապես համակարգի միջոցով են իրականացվում պետական կառավարման մարմինների, պետության հիմնարկների, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի, քաղաքային համայնքների, պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, «Երևանի ավտոբուս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների, պետության կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների),որոշ համայնքների կողմից ստեղծված  հիմնադրամների կամ ձևավորված միավորումների(միությունների), պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունների), պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների և  Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարվող գնումները։

 Մյուս բոլոր պատվիրատուների դեպքում գնումներն իրականացվում են թղթային եղանակով:

Սույն նախագիծը մշակվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկված՝ ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գնումների ծավալը թույլ է տալիս վերջինիս ևս ներառել համակարգում։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ –ն իր կարիքների համար կատարվող գնման գործընթացները ներկայումս իրականացնում է թղթային եղանակով։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4. Կարգավորման նպատակը և բնույթը
 
Նախագծի ընդունման արդյունքում հիշյալ կազմակերպությունը իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք
 
Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը
 
Նախագծի ընդունման արդյունքում ««Նորք Մարաշ» բժշկական կենտրոն» ՓԲԸ –ն իր կարիքների համար կատարվող գնումները կիրականացնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
 
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8. Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
 
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
 
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն