Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մի շարք հանդիպումներ և այցեր է ունեցել

29 նոյեմբերի 2021 | | Цитата

Էկոնոմիկայի նախարար, հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 24-ից 26-ը գտնվում էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Այցի ընթացքում նախարար Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի  գործընկերների հետ, Հայաստանի պատվիրակությունը նաև այցելել է մի շարք կազմակերպությունների և ընկերություններ։

Մասնավորապես՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի պատվիրակությունը հյուրընկավել է բելառուսական «Բելկոմունմաշ» («Белкоммунмаш») գործարանում։

Նախարար Քերոբյանին և պատվիրակության անդամներին հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը։ Այնուհետև հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ, հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաև երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներ, նաև երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսներ։

Պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրական տրանսպորտի հավաքման գործընթացին, դրա տարբեր տեսակներում գործածվող էլեկտրական տեխնիկային, տրանսֆորմատորներին, կոմպլեկտավորմամբ պայմանավորված արժեքին։

Վահան Քերոբյանն ընդգծել է Երևանում և Հայաստանի խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկի հագեցման արդիականությունը՝ հավելելով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում «կանաչ տեխնոլոգիաների» վրա, ինչի համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես էլեկտրոբուսները։

Հայկական պատվիրակությունը եղել է նաև բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիայում։

Այս փակ բաժնետիրական ընկերության հսկայական տարածքում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող երեք տեսակի գործարաններում թողարկվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է հացահատիկային մշակաբույսերի մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլեկտրոնային կառավարման համակարգին։

Գործարանների արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև Հայաստանի Հանրապետություն։

Նոյեմբերի 26-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կրուպկոյի հետ։

Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ներկա վիճակը, հեռանկարները և գործընթացի ակտիվացման համար անհրաժեշտ հետագա քայլերը։ Մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության համատեղ աշխատանքային խումբ։

Կողմերն անդրադարձել են նաև Բելառուսի և Հայաստանի գյուղատնտեսական բուհերի միջև համագործակցությանն առնչվող հարցերին, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, ուսումնական պրակտիկայի կազմակերպման, ագրոարդյունաբերական համալիրի համար մասնագետների վերապատրաստման մասով։

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում և Բելառուսում գիտության ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միասնական հետազոտությունների և տարբեր միջազգային ծրագրերի ներքո համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

2021թ․ հունվար-սեպտեմբերին Բելառուսի և Հայաստանի միջև պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի շրջանառությունը կազմել է 24 մլն ԱՄՆ դոլար։ Բելառուսը հետաքրքրված է սննդամթերքի մատակարարումների ծավալների մեծացմամբ, մատակարարվող ապրանքների տեսականու ընդլայնմամբ, ինչպես նաև տոհմային կենդանիների և անասնաբուժական դեղամիջոցների մատակարարմամբ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն