«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»

05 նոյեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը շարադրվում է նոր խմբագրությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ ՆՕՐԵՆՔԸ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հոդված 1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

          Հոդված 1. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների տրամադրումը

Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում և առանձին տողով արտացոլվում այն համայնքի բյուջեում, որի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողային տարածքներում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Սույն մասում նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա:
Համայնքների ցանկը և բնապահպանական հարկից նրանց վարչական և ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Մասհանումները առաջիկա բյուջետային տարվա ընթացքում կատարվում են անմիջապես պետական բյուջեից` սուբվենցիայի տեսքով։ Մասհանումների չափերը որոշվում են՝ ելնելով սույն հոդվածում նշված համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարից՝ պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին տարվա համար համապատասխան համայնքներին պետական բյուջեով նախատեսված, իսկ երկրորդ տարվա համար՝ փաստացի հատկացված մասհանումների հանրագումարի չափով: Համայնքների կամ բնակավայրերի ցանկի կազմումը և ըստ համայնքների կամ բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկումն իրականացնում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:
Սույն օրենքով մասհանումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի, ինչպես նաև ընդերքօգտագործման, արտադրության կամ սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման կամ պահման համար բնապահպանական հարկի գումարներից:

          Հոդված 2. Բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումների նպատակայնությունը

Բնապահպանական հարկից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են տվյալ համայնքների վարչական տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման համար:
 

          Հոդված 3. Ծրագրում նախատեսվող միջոցառումները և դրանց առաջնահերթությունները

Ծրագիրը ներառում է համայնքի վարչական սահմաններում գտնվող օդային, ջրային և հողաային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի պահպանությանն ու բարելավմանը և մարդու առողջությանը հասցված վնասի վերականգնմանը կամ վնասակար ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումներն են.
          1) մթնոլորտային օդի պահպանություն, այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կանխարգելման միջոցառումներ,

          2) ջրային ռեսուրսների պահպանություն, այդ թվում՝ ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի և կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում և շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ,

          3) թափոնների արդյունավետ գործածությանը, աղտոտված հողերի մոնիթորինգին, դրանց մաքրմանը, վնասազերծմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումներ (բացառությամբ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվող աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի),

          4) աղտոտված հողերի մաքրման, հողերի դեգրադացիայի կանխման, ինչպես նաև աղտոտող նյութերի անվտանգ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ, հակասողանքային միջոցառումներ, խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, մարված պաշարներով հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի միջոցառումներ,

          5) կենսաբազմազանության, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն oգտագործման, այդ թվում՝ կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության (այդ թվում` անհետացած և անհետացող տեսակների վերականգնման), կենդանիների բնադրավայրերի և բնության գեղագիտական արժեքների պահպանությանն ուղղված միջոցառումներ,

          6) բնակավայրերի կանաչ գոտիների պահպանման, վերականգնման, բարելավման միջոցառումներ,

          7) շրջակա միջավայրի պահպանության գծով նախագծային, կիրառական, հետազոտական և փորձարարական աշխատանքներ, շրջակա միջավայրի վրա ներգործության հետազոտություններ կամ ուսումնասիրություններ

          8) շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կամ իրազեկման, ոչ ֆորմալ էկոլոգիական կրթության և դաստիարականության հետ կապված միջոցառումներ,

          9) շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությամբ պայմանավորված առողջապահական ծրագրերի մշակում, դրա համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպում և իրականացում,

          10) շրջակա միջավայրի աղտոտման վնասակար ազդեցության հետ կապված` բնակչության առողջական վիճակի զննությունների կազմակերպում և իրականացում, դրանց իրականացման համար անհրաժեշտ համակարգերով ու սարքավորումներով  բժշկական կենտրոնների վերազինում,

          11) համայնքի բնակիչների շրջանում՝ շրջակա միջավայրի վրա վնասակար աղդեցությամբ պայմանավորված հիվանդությունների բուժման ծրագրերի կազմակերպում և իրականացում, ներառյալ վերականգնողական կամ առողջարանային բուժում,

          12) առողջության ամրապնդման և իրազեկման  միջոցառումների կազմակերպում և իրականացում, այդ թվում՝ առողջ ապրելակերպի խթանում, վարքագծային գործոնների ձևավորում (հիգիենայի կանոնների պահպանում, վնասակար սովորությունների դեմ պայքար),

          13) առողջապահության ամրապնդման միջոցառումներ, այդ թվում՝ առողջ ապրելակերպի ձևավորմանն ու խթանմանն ուղղված միջոցառումներ,

          14) համայնքահեն բնապահպանական հասարակական կազմակերպություններին սույն հոդվածում նշված միջոցառումների կատարման համար աջակցության ցուցաբերում։

          Հոդված 4. Ծրագրի նախագծի մշակումը և հաստատումը

Ծրագրի նախագիծը և Ծրագրի փոփոխությունները մշակվում են համայնքի ղեկավարի կողմից՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման, կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերը, կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը, կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտներում համայնքի առաջնահերթությունները։ Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը սահմանում է Կառավարությունը։
Ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանց ֆինանսավորման համամասնությունները, ինչպես նաև Ծրագրով նախատեսված միջոցառումներում և դրանց ֆինանսավորման համամասնություններում համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող փոփոխությունները համաձայնեցվում են շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի հետ։ Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց ֆինանսավորման համամասնությունները, ինչպես նաև ծրագրով նախատեսված միջոցառումներում ու դրանց ֆինանսավորման համամասնություններում դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի լիազոր պետական մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է Կառավարությունը։
Ծրագրում առողջապահական միջոցառումներ նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից Ծրագիրը ներկայացվում է առողջապահության ոլորտի լիազոր մարմին՝ դրանց՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-14-րդ կետերին համապատասխանելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։ Առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից համապատասխանության վերաբերյալ դիրքորոշումը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Համաձայնություն չի տրվում, եթե.
          1) Ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին,

          2) Ծրագրի նախագծի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

          3) Ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով բնապահպանական ծրագրի իրականացման համայնքին տրամադրելու համար հաշվարկված մասհանումների չափը,

          4) Ծրագրի նախագծով նախատեսվող բնապահպանական և առողջապահական միջոցառումները չեն բխում սույն Օրենքի 3-րդ հոդվածի դրույթներից։  

Շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցված Ծրագրի նախագիծը համայնքի ղեկավարը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին իրավասու է Ծրագիրը վերադարձնել համայնքի ղեկավարին` ավագանու սահմանած ժամկետում այն լրամշակելու նպատակով:
Համայնքի ավագանու կողմից հաստատված և համայնքի ղեկավարի կողմից տարածքային կառավարման մարմինների միջոցով ներկայացված Ծրագրերը և դրանց գծով առաջիկա տարվա պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնի կողմից ներկայացվում են ֆինանսների ոլորտի լիազոր մարմին:
Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսների ոլորտի լիազոր մարմինը, սույն հոդվածի համաձայն ստացված ծրագրերի հիման վրա, հաշվի առնելով այդ ծրագրերի ֆինանսավորման համար առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում սույն oրենքի 1-ին հոդվածին համապատասխան նախատեսվելիք հատկացումների ընդհանուր գումարները, կազմում է առաջիկա բյուջետային տարում պետական բյուջեից ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ ստացող համայնքների ցանկի նախագիծը` այդ ցանկում ընդգրկված համայնքների բյուջեներին հատկացվելիք մասհանումների գումարների բաշխմամբ, որը ներառվում է Կառավարություն ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:
Հայաստանի Հանրապետության բյուջետային oրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինները տեղեկացվում են իրենց կողմից ներկայացված ծրագրերի գծով առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում նախատեսվելիք հատկացումների և դրանց չափերի մասին:

Հոդված 5. Ծրագրի նախագծի հրապարակումը և հաշվետվողականությունը

Ծրագրի նախագիծը, ինչպես նաև դրանում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմնին համաձայնեցման ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարի կողմից հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հրապարակվում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։
Իրավաբանական և ֆիզիկական անձինք Ծրագրի նախագծի վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնoրյա ժամկետում։
Ընթացիկ տարվա Ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարը կազմում է հաշվետվություն և ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը: Հաշվետվության ձևը հաստատում է տարածքային կառավարման ոլորտի լիազոր մարմինը: Համայնքի ավագանու հաստատած հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքում։ Վերջինիս բացակայության դեպքում, համայնքի ղեկավարի ներկայացմամբ, հրապարակվում է համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում։

          Հոդված 6. Համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման առնչությունը ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի հետ

Ֆինանսական համահարթեցման նպատակով տվյալ համայնքին տրամադրվելիք դոտացիայի չափը ենթակա չէ նվազեցման սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե մուտքագրված բնապահպանական հարկից կատարվող մասհանման չափով:»։
          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
          «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է։

          Օրենքն ընդունվել է  2001 թվականի մայիսի 15-ին։ 2018 թվականի մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՕ-180-Ն օրենքը, ինչով կարգավորվում են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները։ Գործող օրենքը չի համապատասխանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին։

          Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված են համայնքների կողմից բնապահպանական հարկից համայնքների մասհանվող միջոցներով իրականացվող բնապահպանական ծրագրերում (այսուհետ՝ Ծրագիր) ներառվող միջոցառումները։ Վերջին տարիներին իրականացված Ծրագրերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում ընկերությունների գործունեությամբ պայմանավորված` բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված Ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել վերոնշյալ միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ, ինչը նաև հնարավորություն կտա համայնքներին՝ սահմանափակ ռեսուրսներով  մշակել և իրականացնել առավել նպատակային և հասցեական Ծրագրեր։

Առաջարկվող կարգավորման բնույթը
          Նախագծով առաջարկվում է.

          - Օրենքը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներին,

          - հստակ սահմանել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված Ծրագրերում ներառված բնապահպանական և առողջապահական միջոցառումները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման արդյունքում.

          - Օրենքով սահմանված կարգավորումները կհամապատասխանեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված պահանջներին, կդյուրացվեն իրավական ակտի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները,

          - հստակ սահմանված բնապահպանական և առողջապահական միջոցառումների առկայության արդյունքում էականորեն կբարձրանա Ծրագրերի իրականացման արդյունավետության մակարդակը։

          Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» N 1544-Ն որոշման վերանայման անհրաժեշտություն։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
        Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
        Նախագծի մշակումը առնչվում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 կետին և 6.6 կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն