Նախատեսվում է ավելացնել ՀՀ ոստիկանության ֆինանսական հատկացումները

01 նոյեմբերի 2021 | Աշխատանքային | Цитата

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են   ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլորտին նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585.6 մլն դրամ:

 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է իրականացնել 2 ծրագիր, որի շրջանում՝ 11 միջոցառում:

 Փոխոստիկանապետը ներկայացրել է նաեւ 2021 թվականի ինն ամիսների օպերատիվ վիճակը եւ ընդգծել, որ հանցագործությունների գծով  6,1 տոկոս աճ է գրանցվել: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը: Արա Ֆիդանյանը կարեւորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում: Նա տեղեկացրել է, որ մինչեւ 2022-ի ապրիլ պարեկային ծառայություններ կներդրվեն նաեւ Շիրակի եւ Լոռու մարզերում: Իսկ ողջ հանրապետության տարածքում այս ծառայությունները փուլային տարբերակով կներդրվեն մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը: Նշվել է նաեւ, որ Արդարադատության նախարարության հետ աշխատանքներ են իրականացվում Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն