ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ ՈՒ ԱՐԱԳ ԿԿԱՏԱՐՎԵՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈ

01 նոյեմբերի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԵՎ ՄԱՔՍԱՏՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ
Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող մաքսային ծառայությունները: 
Հուլիսի մեկից ներդրվել է վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին բանկային քարտով վճարման միջոցով կատարել իրենց մաքսային պարտավությունները առանց բանկ և մաքսատուն այցելելու։

Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով կարող են մուտք գործել «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգ և հաշված րոպեների ընթացքում կատարել անհրաժեշտ վճարումները:

Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից ներմուծվող կամ արտահանվող ապրանքները բացթողնելու հիմք է հանդիսանում։
Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում։ Թեթևացել է մաքսային մարմինների ծանրաբեռնվածությունը։

Համակարգը նաև նպաստում է հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։  Մեկ հարթակում հսկվում է վճարումների ամբողջ շարժը, արդյունքում՝ նվազեցվում են ռիսկերը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն