Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

28 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պահանջների կիրառման իրավական կարգավորումը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________________2021 թվականի   N  - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը հաստատելու մասին» N 1210-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1240-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները հաստատելու մասին» 1207-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու մասին» 1205-Ն որոշումը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը:  

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն, 1240-Ն, 1207-Ն և 1205-Ն  որոշումները գործում են մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգերի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում: Հարկ է նշել, որ վերը նշված որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների վերաբերյալ ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը ընդունվել են 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ:

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշմամբ գործողության մեջ են դրվել սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը և վերջիններիս դրույթները արդեն կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն,  N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումները:  

Միաժամանակ նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետ «Գյուղատնտեսության» բաժին https://www.gov.am/files/docs/4586.pdf

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1210-Ն,  N 1240-Ն, N 1207-Ն և N 1205-Ն որոշումներով սահմանված վերահսկողության ենթակա ապրանքների նկատմամբ պահանջների կիրառման իրավական կարգավորումը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն