«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լռացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

28 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

Օրենսգրքի 1541 հոդվածի վերնագրում՝ - «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը)» բառերով:

Հոդված 2.  Օրենսգրքի 1541-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված  ծախսերի) արժեքի մեկ տոկոսի չափով:

 Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի տասը տոկոսի չափով:»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

1. «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) աշխատանքներ իրականացնողներ (այդ թվում՝ խորհրդատվական ծառայություն մատուցողներ)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննություն, նախագծում, փորձաքննություն) և կառուցապատում/շինարարություն (այդ թվում՝ կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, քանդում կամ ապամոնտաժում) իրականացնող, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.»:

2. «դ)» ենթակետի «շինարարական-մոնտաժային» բառերը փոխարինել «կառուցապատման/շինարարական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել  « (այդ թվում ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման, հսկողական ծառայությունների մատուցման)» բառերով:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1999 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «բ)» ենթակետի՝ «շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման» բառերը փոխարինել «շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության.

1. «ա)» ենթակետի «կառուցապատումն իրականացնել» բառերը փոխարինել «կառուցապատումը/շինարարությունն (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) իրականացնել» բառերով:

2. «ժ)» ենթակետի «կառուցապատումն ավարտել»  բառերը փոխարինել «սույն հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության «ա)» ենթակետով  նախատեսված կառուցապատումը/շինարարությունը ավարտել» բ.առերով:

Հոդված 3. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ պարբերության.

1. «շինարարության և քանդման» բառերը փոխարինել «շինարարության (այդ թվում՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:

2. «ինչպես նաև հողամասերում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

3. «օգտագործումներին (կառուցապատումներին)» բառերը փոխարինել «օգտագործմանը (կառուցապատմանը/շինարարությանը)» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի «բ)»  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։»

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին պարբերության «տարածքների կառուցապատումը» բառերը փոխարինել «տարածքներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի.

1. 6-րդ պարբերության ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը» բառերը փոխարինել ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

2. 6-րդ պարբերության «և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու» բառերը փոխարինել «և այդ ժամկետում կառուցապատումը/շինարարությունը ավարտելու» բառերով:

3. 8-րդ պարբերության «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը» բառերը փոխարինել «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում «քանդման» բառից հետո լրացնել «կամ ապամոնտաժման» բառերով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 7-ի N02/12.21/18221-2021 հանձնարարականի և «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջով:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին Հավելվածի «VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների և դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» բաժնի, մասնավորապես 119-րդ, 124-րդ և 125-րդ կետերի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ շինարարական (այդ թվում քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա:

Սակայն, սահմանված կարգով ձեռքբերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները նախատեսվել են «կառուցապատման» և «շինարարական-մոնտաժային» աշխատանքների նկատմամբ՝ ընդհանրական ձևակերպումներով:  Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541 հոդվածի ձևակերպման մեջ բացակայում է «քանդում կամ ապամոնտաժում» եզրույթը, որը կառուցապատման աշխատանքների բաղադրիչ է: Նույն դիտարկումը վերաբերում է նաև «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածին, որտեղ  առկա է «քաղաքաշինական գործունեություն» ձևակերպումը, և հստակ չէ կարգավորումների շրջանակը  քանդման և/կամ ապամոնտաժման աշխատանքների մասով:

Նշված կարգավորումները ոչ բավարար ծավալով են ներկայացված նաև  «Քաղաքաշինության մասին» օրենքում, մասնավորապես.

- «շենքերի ու շինությունների շինարարություն» ձևակերպմամբ ամբողջականացված և պարզեցված չէ, թե հատկապես կառուցապատման/ շինարարական աշխատանքների որ տեսակներն են ենթադրվում՝ օրինակ քանդման կամ ապամոնտաժման աշխատանքները և այլն:

Արդյունքում՝ կառուցապատման/շինարարության և քանդման թույլտվությունների  տարանջատված չլինելը, գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները, հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության  ժամկետների և դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման մասով  բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների: 

Ուստի,  տվյալ բացը լրացնելու և օրենսդրական այլ կարգավորումների հետ քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի բովանդակային ձևակերպումները համապատասխանեցնելու, առկա հակասությունները բացառելու համար նախագծով կատարվել են մի շարք լրացումներ և փոփոխություններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Համապատասխան իրավակարգավորումների սահմանման նպատակով առաջարկվում է՝

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում», և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների  նախագծերով  կատարել բովանդակային փոփոխություններ և լրացումներ:

Միաժամանակ հարկ է նշել, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի առաջացնում:

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1. «Քաղաքաշինության մասին» օրենք

2. ՀՀ կառավարության 2021 թվականի  ապրիլի 8-ի  «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

 ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Քաղաքաշինության բնագավառում  իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը տեղադրված են   ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:

2. Հասարակության մասնակցությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն