Անձի ֆունկցիոնալությոնը գնահատող մասնագետների վերապատրաստում

06 հոկտեմբերի 2021 | Հայտարարություններ | Цитата

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով:
Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում է՝ այստեղ։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում կընտրվեն 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ, որոնք էլ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
Վերապատրաստումները տեղի կունենան 2 խմբով՝ 2021թ․ հոկտեմբերի 18-ից 22-ը (Խումբ 1) և հոկտեմբերի 25-ից 29-ը (Խումբ 2) Երևանում։ Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդա¬մության տեսակի և տարիքային խմբերի։ Դասընթացները կվարեն Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։
Վերապատրաստման ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր և լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։
Գրանցման համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաչափը և ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ հոկտեմբերի 10-ը, ժամը 13։00։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-52-28-51, 055-52-17-61։
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն