ՊԳԿ–ն աշխարհում 2013 թ.–ին ցորենի արտադրության 4.3–տոկոսանոց աճ է կանխատեսում

16 մարտի 2013 | | Цитата

ՊԳԿ–ն աշխարհում 2013 թ.–ին ցորենի արտադրության 4.3–տոկոսանոց աճ է կանխատեսումՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) 2013 թվականի համար կանխատեսում է ցորենի արտադրության համաշխարհային աճ' մինչև 690 մլն տոննա, ինչը 4.3 տոկոսով շատ է 2012 թվականի ցուցանիշից։

Միաժամանակ ավելի վաղ' նախորդ տարվա նոյեմբերին ՊԳԿ–ն կանխատեսել էր ցորենի' 5.5 տոկոսանոց և ֆուրաժային հացահատիկի' 2.5–տոկոսանոց կրճատում, ասվում է ՊԳԿ–ի կայքում։

Հաղորդագրության համաձայն, արտադրության աճ է գլխավորապես ակնկալվում Եվրոպայում, ինչը պայմանավորված է ցանքատարածքների ավելացումով' մի շարք երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում բարձր գներով և գյուղատնտեսական արտադրության վերականգնումով։

Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը հացահատիկի հիմնական մատակարարներից է։ Մաքսային ծառայության տվյալներով, 2012 թվականին ցորենի ընդհանուր ծավալի 91.6 տոկոսը Հայաստան է ներկրվել հենց Ռուսաստանի Դաշնությունից։

Միաժամանակ ռուսական ցորենի ներկրման ծավալները բացարձակ թվերով կազմել է մոտ 437.8 հազար տոննա' 2011 թվականի 190.5 հազար տոննայի դիմաց։

Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին սերմնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանը ստացել է մոտ 640 տոննա ռուսական էլիտար ցորեն, ինչը 2014 թվականին կապահովի 3000-3500 տոննա էլիտար ցորենի առկայություն, որը հետագայում կբաշխվի մենատնտեսների միջև։

Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում հացահատիկի տարեկան սպառումը կազմում է 650-720 հազար տոննա, որից միայն պարենային կարիքներին' 435-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմել է 380-420 հազար տոննա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն