• Armenianeconomy.com

Փոխվարչապետը խոսել է ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին

17 սեպտեմբերի 2021 | Տնտեսություն | Цитата

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման գործընթացում երկաթգծերի վերագործարկման մասով հնարավոր լուծումները ավելի տեսանելի են, քան ավտոճանապարհների պարագայում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ընթացքին:

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի վերջին հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ: Սակայն ապաշրջափակման օրակարգի «հասունության» համար փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է հայկական կողմի համար ավելի նպատակահարմար՝ Իջևան-Աղստաֆա երկաթգծի, թե՞ Սյունիքով անցնող երկաթգծի վերաբացումը, փոխվարչապետը շեշտեց, որ հունվարի 11-ի հայտարարությունը ենթադրում է ապաշրջափակում որպես այդպիսին, ոչ թե կոնկրետ ուղղություններով:

«Այո՛, ամեն ուղղություն ունի իր տեխնիկական կամ տնտեսական հիմնավորման պրոբլեմները, բայց, այնուամենայնիվ, ուղղությունների վրա ֆիքսվելը, կարծում եմ, սխալ է, քանի որ խոսում ենք ապաշրջափակման մասին տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ բոլոր հնարավոր ուղիները պետք է բացվեն և ապաշրջափակվեն: Եկեք այդ տեսանկյունից նայենք հարցին, ինչը նշանակում է, որ բոլոր ուղղությունները բացելը, կարծում եմ, լավագույն լուծումն է: Բայց դա պետք է իրականացվի մեր սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ հսկողական գործառույթների իրականացման պարագայում և կարգավորվի առավելագույնս ԱՊՀ երկրների իրավական բազայի կանոններով», - ասաց Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության փոխվարչապետերի նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թ. հունվարի 11-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության հիման վրա, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության՝ տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու նպատակով: Վերջին անգամ եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 17-ին:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Պարտքի էական նվազեցում, հարկային եկամուտների աճ, 7 % տնտեսական աճ. նախարարը խոսել է 2022-ի բյուջեի նախագծից• ՊԵԿ.ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ• Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ջանքերի և ռեսուրսների համատեղում․ հուշագիր՝ ԱՍՀՆ և «Վորլդ Վիժն Հայաստան» հկ-ի միջև• «Standard & Poor’s»-ի կողմից Հայաստանին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Վարչապետի անդրադարձը Կառավարության նիստում • ՀՀ կառավարությունը և «Էյր Արաբիան» ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող• ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային հարկային եկամուտ• Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան• Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը • Standard&Poors-ն առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը եւ շնորհել սուվերեն վարկանիշ «դրական» հեռանկարով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն