Գետնախնձորի շնորհիվ Հայաստանը կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ ստանալ

13 մարտի 2013 | Առողջապահություն | Цитата

Գետնախնձորի շնորհիվ Հայաստանը կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ ստանալՀայաստանում 2013 թ. ամռանը կմեկնարկի Armtopinambour անվանումը կրող ծրագիր՝ գետնախնձորի աճեցում եւ վերամշակում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ծրագիրն իրականացնող «Գյուղկորպորացիա» ընկերության արտաքին կապերի եւ մարքետինգի բաժնի պետ Գրիգոր Շիրխանյանը:

Ընկերությունը ներկայում բանակցություններ է վարում չինական ընկերություններից մեկի հետ՝ Գեղարքունիքում կամ Արագածոտնի մարզում գետնախնձորի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ: Գ. Շիրխանյանի տեղեկացմամբ՝ Չինաստանը աշխարհում գետնախնձորի խոշորագույն արտադրողն է: Մեր տարածաշրջանում գետնախնձորի վերամշակում գոյություն չունի:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի հրապարակման՝ ծրագրի ընդհանուր արժեքը 225 մլն դոլար է, որից 98,5 մլն դոլարը կլինեն սեփական միջոցներ, 26,5 մլն դոլարը՝ ներգրավվող:

Գետնախնձորի վերամշակումից ստանում են անասնակեր, ֆրուկտոզա, ինուլին (օգտագործվում է ինսուլինի արտադրության համար), պետկտին, կենսագազ, կենսաէթանոլ, կենսապարարտանյութ եւ այլն:

«Գյուղկորպորացիա» ընկերությունը գետնախնձոր կաճեցնի սեփական հողամասերում, նաեւ պատվերներ կտա գյողացիներին: Ենթադրվում է գետնախնձորի տակ դնել մինչեւ 35 հազ. հա:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն