Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

13 սեպտեմբերի 2021 | | Цитата

Սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

«Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն` որպես ՀՀ-ում զբոսաշրջային դեստինացիաների կառավարման համայնքահենք մոդելով աշխատող առաջին նմանատիպ կազմակերպություն, նպատակ ունի նպաստելու Տավուշի մարզում զբոսաշրջության կայուն զարգացմանը, որի շրջանակներում փորձում է հիմքեր ստեղծել զբոսաշրջության տարածական ինստիտուցիոնալիզացման համար։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները` գլխավորությամբ GIZ-ի «Նորարարական տուրիզմը և տեխնոլոգիաները Հայաստանի համար» ծրագրի տուրիզմի բաղադրիչի ղեկավար Սեբաստիան Ֆալկի, համայնքների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտում ներգրավված գործարարներ և անհատներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է կազմակերպության պատմությունը, կազմակերպության կողմից իրականացված մի շարք ծրագրեր, ինչպես նաև Տավուշի մարզի զբոսաշրջային ներուժի ընդլայնմանը միտված հեռահար ծրագրերն ու տեսլականը։
-----------------------------------------------
Կազմակերպությունը գործում է 2013թ․ և մինչ օրս չի ունեցել գրասենյակ, որն առավել արդյունավետ կդարձներ ՀԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ 2021 թ․ ԵՄ և GIZ աջակցությամբ կազմակերպությանը հաջողվել է վարձակալել աշխատանքային տարածք և ձեռք բերել գրասնեյակային և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույք։ 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն