ԻՐԻՍ ծրագիրը մեկ հարկի տակ է համախմբել սիրիահայ և տեղացի ձեռներեցներին․ կցուցադրվեն իրենց արտադրանքները

09 սեպտեմբերի 2021 | | Цитата

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական կարիտասի, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոն ՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացրեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորված «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ) ամփոփիչ համաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ հատուկ կարիքներով մարդիկ, հատկապես՝ փախստականները շատ դժվար իրավիճակում են և այս ծրագիրը ինտեգրման յուրահատուկ մոտեցում է։

«Սա մի գաղափար է, որը 2019 թվականից կար, այսօր արդեն իրականություն է դարձել։ Տեսնում եմ սիրիահայերի և տեղացիների արտադրանքներ և շատ տպավորված եմ։ Ուրախ եմ, որ նման ծրագիր կա և այն շարունակվում է։ Այս ծրագիրը հրավիրում է այն անձանց, ովքեր աշխատանք են փնտրում, սովորեցնում են, և մարդիկ ապահովվում են աշխատանքով»,- նշեց Վիկտորինը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը հայտնեց, որ իրենք նպատակ ունեն չանտեսել որևէ մեկին ու կրճատել աղքատությունը։

«Հպարտ եմ, որ Ավստրիական զարգացման գործակալությունը կարողացավ համագործակցել այս ծրագրում և մենք ունենք ահռելի արդյունքներ։ Ուրախ եմ, որ հասարակության խոցելի հատվածը հնարավորություն է ստացել և կարողացել է հաջողությամբ ինտեգրվել»,- նշեց Կապպերը։

Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը շեշտեց, որ մարդասիրական արժեքների վրա հիմնված Հայկական կարմիր խաչի ընկերությունը մշտապես եղել է իրենց կառույցի կողքին։

«Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությունն էլ ավելի է խորացվել՝ շնորհիվ այս ծրագրի։ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչն ընդգրկված է եղել բնակարանային կոնսորցիումի աշխատանքներում, բնակվարձի տրամադրման կոմիտեում, ռազմավարության մշակման աշխատանքներում»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ պետությունը նույնպես ձեռնամուխ է եղել նման հարցերի շուրջ ռազմավարության մշակմանը։

Եզրափակիչ համաժողովն ամփոփվելու է ԵՄ ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի հայտադիմումների 2-րդ փուլի 58 հաջողակ ձեռներեցների Դրամաշնորհների հանձնման արարողությամբ, որոնք ներկայացնելու են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ցուցադրվելու են նաև ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած երիտասարդական ծրագրերի արդյունքները

ԵՄ ԻՐԻՍ ծրագիրն իրականացվել է 2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հուլիսը: Նպատակն էր բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական ինտեգրումը, հզորացնել Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Այն բաղկացած էր 4 հիմնական բաղադրիչից՝ տնտեսական ինտեգրում, բնակարանային պայմանների բարելավման աջակցություն, իրազեկման ծառայություններ և սոցիալական ներառում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 36 ամսվա ընթացքում լավ արդյունքներ է գրանցել. 270 ընտանիք ստացել է  բնակվարձի աջակցություն, մշակվել է բնակարանային պայմանների բարելավման մոդել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար, 100 սիրիահայ և տեղացի ներգրավվել է վճարովի պրակտիկայի գործընթացում, որոնցից 77-ն ընդունվել է աշխատանքի պրակտիկայից հետո, 200 տարեց եռամսյակը մեկ ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, ստեղծվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանական աջակցության կենտրոնը և այլն։

Հայկական կարիտասի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիա ՀԿ-ի կողմից հիմնադրվել է ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամը՝ որպես անկախ մարմին, որն իրականացնում է բիզնես ինկուբացիայի ամբողջ փուլը, այդ թվում վերապատրաստումներ, քոչինգ, մենթորինգ և հասանելություն դեպի ֆինանսներ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Հայտադիմումների ընդունման 2 փուլում ԻՐԻՍ ակադեմիայի միջոցով աջակցություն է ստացել 102 ձեռներեց և վերջիններիս բիզնեսների ֆինանսական աջակցման համար առանձնացվել է 449 մլն դրամ՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն