Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1048-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

01 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով սույն նախագծով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռնվում, արգելված ապրանքների ցանկից հանել այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար վերջիններս համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

_____ _________2021 թվականի N –Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և  փոփոխությունը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6-րդ և 7-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
6) ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ապրանքների միայն մեկ խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,

7) 3304 ապրանքային դիրքին և 3402209000, 9619008109 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների՝ մեկ մատակարարման պայմանագրով նախատեսված, բայց ոչ ավել, քան 100 տոննա ծավալով խմբաքանակի՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծման վրա,

Որոշման հավելվածով սահմանված ցանկի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակից հանել 3925300000, 7211140000, 7216220000, 7216321900, 7216501000, 7229200000, 73089098, 7311001100, 8481109908, 8481900000, 8483908100, 8544492000 թվերը,
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1․ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելը պայմանավորված է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների շրջանում առաջացող բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելուն։

2․ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

«Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» N 1048-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանափակվել է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։

Որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների մեղմման նպատակով սույն նախագծով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռնվում, արգելված ապրանքների ցանկից  հանել այն ապրանքատեսակները, որոնք թեպետ հանդիսանում են պատրաստի ապրանք, սակայն մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող արտադրանքի համար վերջիններս համարվում են հումք կամ միջանկյալ արտադրանք և որոնց ձեռքբերումը այլընտրանքային շուկաներից գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով լոգիստիկ շղթան և գին-որակ համադրությունը։ Նախագծով արգելքը չի տարածվում նաև որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչև վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը։

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
       Նախագծի նպատակն է  ՀՀ կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքից իրականացվող՝ ապրանքների արտահանման գործարքների խթանումը՝ պայմանավորված թուրքական ծագման հումք օգտագործող տնտեսվարողների արտադրության գործընթացը անխափան կազմակերպմամբ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմամբ:

4․ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են Որոշման ընդունման արդյունքում առաջացող հնարավոր բացասական հետևանքների մեղմմանը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաև ՀՀ տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը և շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաև ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն  ընձեռել մինչև  2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ։

5․ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ և ԱՆՁԻՆՔ:

 Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն