Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին և 2021թ ապրիլի 22-ի N 634-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

31 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագիծ մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 20-ի № 48-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար:

Որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները, ուժը կորցրած ճանաչելով գործող կարգավորումները:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈԻՄ

______________ 2021 թվականի  « ______ »  N ________ -Ն

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1582-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 22-Ի N 634-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26.1-ի հոդվածի 8-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին ենթակետի և 38.1-ին հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների եվ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգը փորձարկող կայանների արտադրական բազաներին, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգի փորձարկման աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1582-Ն որոշումները և չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ՀՀ կառավարության 2021  թվականի_______   N   -Ն որոշման

ԿԱՐԳ

ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՅՆԵՐ
    1․Սույն կարգի նպատակը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և պարբերաբար վկայագրելու միասնական համակարգ ձևավորելն  է:

    2․ Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում շահագործվող գործարանային կամ վերասարքավորված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների, ինչպես նաև գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ)  վրա:

Սույն կարգը սահմանում է`
1) գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող կազմակերպություններին ներկայացվող պահանջները.

2) գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար տրվող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները.

3) ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներին և դրանք տեղադրելուն ներկայացվող պահանջները.

4) գազաբալոնները պարբերաբար վկայագրելուն ներկայացվող պահանջները.

5) գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաներին ներկայացվող պահանջները.

6) գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող  բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի որակավորմանը ներկայացվող պահանջները.

7) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների միասնական ռեգիստր վարելուն, ինչպես նաև գազաբալոնները լցավորելիս դրանք ռեգիստրի տվյալների հետ նույնականացնելու նպատակով,  էլեկտրոնային շտեմարան ձևավորելուն և  վարելուն ներկայացվող պահանջները:

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) գազաբալոն` հերմետիկ տարողություն, որն ունի փականի տեղակայման համար մեկ կամ երկու պարուրակային անցք և նախատեսված է սեղմված բնական գազ կամ հեղուկացված նավթային գազ փոխադրելու, պահելու և օգտագործելու համար,

2) գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոց` ավտոտրանսպորտային միջոց, որում, բացի հեղուկ նավթային վառելիքից (բենզին, դիզելային վառելիք) օգտագործվում է նաև սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազ կամ գործարանային տեղադրմամբ միայն սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներ.

3)  ճնշափորձարկում՝ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի  գազավառելիքային սնման համակարգի համար նախատեսված աշխատանքային ճնշման կիրառմամբ համակարգի լրակազմի հերմետիկության ստուգում:

Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում կարող են տեղադրվել և վկայագրվել հետևյալ տեսակի գազաբալոնները.
 1) պողպատե անկարան (1-ին տիպ).

 2) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (2-րդ տիպ).

 3) մետաղական միջնաշերտով և միջնաշերտի ամբողջ մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով (3-րդ տիպ).

 4) ոչ մետաղական միջնաշերտով և միջնաշերտի գլանային մակերևույթին բաղադրյալ նյութի թաղանթով և մետաղական միջադիր տարրերով (4-րդ տիպ).

5) հեղուկացված նավթային գազի:        

ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, լինեն տեխնիկապես սարքին վիճակում և բավարարեն հետևյալ պահանջներին`
1) ավտոտրանսպորտային միջոցների թափքը, այն կրող հիմնակմախքը, կանգնակները չպետք է ունենան ճաքեր, մեխանիկական վնասվածքներ, միջանցիկ քայքայումներ (կոռոզիաներ), հատկապես գազաբալոնների և գազաբալոնային սարքավորումների հետագա ամրացման տեղերում.

2) գազաբալոնների և այլ հանգույցների ամրացման տեղերում նորոգման ներգործություններ (լրացուցիչ եռակցման կարեր, հարթությունների տարբեր մակարդակներ) չեն թույլատրվում:

III. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Գազաբալոնները պետք է համապատասխանեն «Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 032/ 2013 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին, ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ» և ՀՍՏ ԻՍՈ 10464 «Պողպատե եռակցված բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար» չափորոշիչների (ստանդարտների) պահանջներին:
  2. Այն գազաբալոնները, որոնց արտադրության կամ վկայագրման ամսաթվից հետո անցել է դրանք վկայագրելու ժամանակահատվածին հավասար կամ ավելի ժամանակ, մինչև ավտոտրանսպորտային միջոցում տեղադրելը, ենթակա են պարտադիր վկայագրման:
  3. Ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որն անհրաժեշտության դեպքում, այդ թվում` նաև դրանց տեխնիկական սպասարկումների, նորոգումների կամ փակ շինությունում պահելու ժամանակ կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից:
  4. Փականները պետք է համալրված լինեն խողովակաշարի խզման կամ մեխանիկական վնասվածքների դեպքում գազաբալոնից գազի հոսքի դադարեցման, ինչպես նաև բարձր ճնշման առկայության դեպքում ճնշումն իջեցնող սարքվածքով:
  5. Մետաղական գազամուղները պետք է պատրաստված լինեն պողպատյա կամ պղնձյա անկար խողովակներից:
  6. Բարձր ճնշման գազամուղերի միացությունները պետք է ունենան կոմպենսացիոն գալարներ` գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շարժման և մանևրների, ինչպես նաև շրջանակի, բեռնահարթակի կամ թափքի շեղվածքների ժամանակ դրանց ճկունությունը ապահովելու համար:
  7. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս շահագործել ինչպես գազով, այնպես էլ նավթային վառելիքով, պետք է ներառեն տարբեր տեսակի վառելիքով աշխատելու փոխարկիչ կամ ավտոմատ բլոկավորող համակարգ, որը կբացառի երկու տեսակի վառելիքների (գազային և նավթային) միաժամանակյա մատուցումը:
  8. Գազաբալոնների ամրացումը պետք է բացառի ավտոտրանսպորտային միջոցները կտրուկ արգելակելուց (արագացնելուց) կամ կտրուկ շրջադարձերից հետո գազաբալոնների տեղաշարժը կամ ամրացվող հանգույցներում մնացորդային ձևախեղման (դեֆորմացիայի) ի հայտ գալը:
  9. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արևի ուղիղ ճառագայթներից, ձյան և անձրևի տեղումներից պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց և պետք է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:
  10. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցներում լցավորման փողրակը պետք է տեղակայվի այնպես, որ այն դուրս չգա գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների թափքի սահմաններից:


 17․ Ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորման ծախսային, մայրուղային, լցավորման փականները պետք է ապահովեն ներքին և արտաքին հերմետիկություն` սեղմված բնական գազի համար 19,6 ՄՊա (200 կգ/սմ2), իսկ հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1,6 ՄՊա  (16,3 կգ/սմ2) ճնշման դեպքում:

  1. Ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրելուց հետո պետք է փորձարկվեն դրանց սնման համակարգի ագրեգատների և հանգույցների միացումների հերմետիկությունն ու ամրությունը` սեղմված բնական գազի համար` մինչև 19,6 ՄՊա(200 կգ/սմ2), հեղուկացված նավթային գազի համար` մինչև 1,6 ՄՊա (16,3 կգ/սմ2) ճնշման տակ:
  2. Ավտոտրանսպորտային միջոցում գազաբալոնային սարքավորումների տեղադրելուց, գազաբալոնային սարքավորումների միացությունների ամրությունը փորձարկելուց, ճնշափորձակումից ու շարժիչի աշխատանքի կարգավորումից հետո գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունը տրամադրում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման անվտանգության պահանջներին համապատասխանության վկայական` համաձայն N 1 ձևի, ինչպես նաև բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ` գազալցակայաններում նույնականացման նպատակով:
  3. 20. Շահագործման մեջ գտնվող, բայց անձնագիր կամ տեխնիկական տեղեկաթերթիկ չունեցող գազաբալոնների համար վկայագրման դրական արդյունքների դեպքում վկայգրող կազմակերպությունը լրացնում է տեղեկաթերթիկ՝ ըստ ՀՍՏ 279-2007 ստանդարտի Ա հավելվածի։   

ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԿԱՅԱԳՐԵԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման ՀՍՏ 279-2007 «Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներում որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար սեղմված բնական գազի բարձր ճնշման բալոններ», ԻՍՕ 18119:2018 «Գազի բալոններ. Պողպատե և ալյումինե համահալվածքից անկարան գազի բալոններ. Պարբերական հսկողություն և փորձարկումներ» և ՀՍՏ ԻՍՈ 10464 «Պողպատե եռակցված բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար» չափորոշիչներով (ստանդարտներով) սահմանված կարգով:
Գազաբալոների վկայագրումը ներառում է՝

1) գազաբալոնի նույնականացում.

2) գազաբալոնի ներքին և արտաքին մակերևույթների զննում.

3) գազաբալոնի տարողության և զանգվածի ստուգում (1-ին տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար).

4) գազաբալոնի հիդրավլիկ փորձարկում (1-ին, 2-րդ և 3-րդ տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար).

5) գազաբալոնի ակուստիկ-առաքման հսկողություն (4-րդ տիպի և հեղուկացված նավթային գազաբալոնների համար).

6) գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում:

Պարբերական վկայագրումը կատարվում է հետևյալ պարբերականությամբ`
1) լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` 3 տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` 2 տարին մեկ անգամ.

2) ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` 2 տարին մեկ անգամ.

3) 2-4 տիպի գազաբալոնները` 2 տարին մեկ անգամ.

4) հեղուկացված նավթային գազաբալոնները` 2 տարին մեկ անգամ:

  1. Գազաբալոնային սարքավորումները պարբերաբար վկայագրելով՝ կազմակերպությունը ձևակերպում է ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնները վկայագրելու և գազավառելիքային սնման համակարգը ճնշափորձարկելու վկայական` համաձայն N 2 ձևի, ինչպես նաև բառ-կոդ կամ էլեկտրոնային չիպ` գազալցակայաններում նույնականացման նպատակով:
  2. Անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների վկայագրումը արգելվում է: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման` գազաբալոնի պատի գայլիկոնային ծակման եղանակով:
  3. Վկայագրումից հետո խոտանման ենթակա են նաև այն գազաբալոնները, որոնցում առկա են վնասվածքներ, կոռոզիա, ճաքեր, խոռոչներ, դեֆորմացիա, շերտի անջատում բալոնի իրանից: 

ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԿԱՅԱԳՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2 Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրել և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրում կարող են կատարել միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն`
1) համապատասխան արտադրական բազա և անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներ, այդ թվում` կոմպրեսորային սարքավորումներ.

2) այդ աշխատանքները կատարելու համար համապատասխան որակավորում ունեցող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմ.

      3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

27. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն հետևյալ տեղամասերից`
1) գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` տեղադրելու տեղամաս),

2) գազաբալոնները պարբերաբար վկայագրելու և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերը փորձարկելու տեղամաս` առնվազն 5X12 քառակուսի մետր չափերով (այսուհետ` փորձարկելու տեղամաս),

3) սեղմված օդի կուտակման համակարգով` առնվազն 15,0 քառակուսի մետր և ավելի մակերեսով (այսուհետ` ճնշակային տեղամաս):

Տեղադրման և փորձարկման տեղամասերը պետք է հագեցված լինեն անհրաժեշտ տեխնոլոգիական (Ցանկ N 1) և տեսանկարահանող սարքավորումներով, ապահովված լինեն տեխնոլոգիական սարքավորումների գործելու համար երկու ցուցանիշներով սեղմված օդի մատակարարմամբ`
 1) ցածր ճնշման  0,4-0,6 ՄՊա,

 2) բարձր ճնշման 20,0-22,0 ՄՊա:

Տեղադրման տեղամասի բարձրությունը պետք է լինի`
1) թեթև մարդատար ավտոմոբիլների, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) և մինչև 1,5 տոննա բեռնատարողության ավտոմոբիլների համար` 4,2 մ-ից ոչ պակաս.

2) մինչև 8,5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն ունեցող ավտոբուսների ու բեռնատար ավտոմոբիլների համար` 5,0 մետրից ոչ պակաս:

  1. Սարքավորումերի տեղաբաշխումը և բացվածքների լայնությունը պետք է հաշվի առնեն գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղակայելու տեղամասում, պահեստում կամ ժամանակավոր պահպանման հարթակներում ամբարձահեծանի և սայլակի օգնությամբ խոշորաչափ թափքերի, հավաքված գազաբալոնների և այլնի ազատ տեղաշարժը:
  2. Բացի գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման համար նախատեսված հիմնական տեխնոլոգիական սարքավորումներից, տեղամասերը պետք է կահավորված լինեն նաև այլ սարքավորումներով` գույք, դարակաշարեր, գործասեղաններ, սայլակներ և բռնիչներ:
  3. Գազաբալոնային սարքավորումներիը ստուգելու, նորոգելու, նախապատրաստելու, լրակազմավորելու և գազաբալոնային սարքավորումներն ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրելու տեղամասերը կարող են համատեղվել, որպեսզի բաժանիչ միջնապատի ու հատուկ հանդերձավորման կարիք չլինի:
  4. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների արտադրական բազաները կազմող բոլոր շինությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմերին ու պահանջներին, սանիտարական նորմերին և կանոններին:
    Փորձարկելու տեղամասի մասնաշենքի շինության բարձրությունը պետք է լինի առնվազն 5 մետր:
  5. Փորձարկելու տեղամասը պետք է կահավորված լինի նաև սեղմված բնական գազի բացթողման և գազաբալոնները գազազերծելու կետերով, նախատեսված լինեն եռակի օդափոխանակում ապահովող հարկադրական-օդաքաշ օդափոխության համակարգով, ինչպես նաև բնական օդաքաշով: Ջերմաստիճանը պետք է լինի 120C-ից ոչ պակաս:
  6. Ճնշակային տեղամասը տեղաբաշխվում է առանձին (մեկուսացված) շինությունում և ներառում է ճնշակային տեղակայանք, սեղմված օդի կուտակիչ:
  7. Բարձր ճնշման սեղմված օդի մատակարարումն իրականացվում է ճնշակային տեղակայանքից սեղմված օդի կուտակիչից:
  8. Որպես բարձր ճնշման սեղմված օդի կուտակիչ` օգտագործվում են նաև սեղմված բնական գազի համար նախատեսված շրջանակ-տակդիրին մոնտաժված և պատին ամրացված 300 լիտր ընդհանուր ծավալից ոչ պակաս ավտոմոբիլային գազաբալոնները:
  9. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում գազաբալոնային սարքավորումներ տեղադրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն 27-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված տեղամասերով և համապատասխանեն դրանց ներկայացվող պահանջներին:
  10. Պարբերաբար վկայագրող կազմակերպությունների արտադրական բազաները պետք է բաղկացած լինեն սույն կարգի 27-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղամասերով և համապատասխանեն դրանց ներկայացվող պահանջներին:

VII. ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՎԿԱՅԱԳՐՈՂ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  1. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրել և (կամ) պարբերաբար վկայագրել կարող այն կազմակերպությունները, որոնց բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի անդամները, ունեն այդ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը հավաստող վկայական:
  2. Գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և (կամ) պարբերաբար վկայագրող աշխատանքներ կատարող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմերի պատրաստումն ու վերապատրաստումը կատարվում են համապատասխան ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում, ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին ծրագրերով և ուսումնական պլաններով: 

VIII.ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ  ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՇՏԵՄԱՐԱՆ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ ԵՎ  ՎԱՐԵԼԸ

  1. Էլեկտրոնային շտեմարանը ձևավորվում է գազաբալոնային սարքավորումներ տեղադրող և պարբերաբար վկայագրող իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կողմից գազաբալոնային տրանսպորտային միջոցներին և գազաբալոններին վերաբերող տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու եղանակով:
  2. Գազաբալոնները տեղադրելու կամ պարբերաբար վկայագրելու աշխատանքներն ավարտելուց հետո ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների տվյալները կազմակերպությունների պատասխանատու անձինք անմիջապես մուտքագրում են էլեկտրոնային շտեմարան:
  3. Էլեկտրոնային շտեմարանը ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
  4. Կազմակերպություններին համապատասխան լիցենզիա տրամադրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը ապահովում է կազմակերպությունների միանալը էլեկտրոնային շտեմարանին:
    Կազմակերպությունները էլեկտրոնային շտեմարան են մուտքագրում հետևյալ տվյալները`
    1) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը, թողարկման տարեթիվը նույնականացման համարը` ըստ հաշվառման վկայագրի.

2) գազաբալոն տեղադրելու կամ վկայագրելու, ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը) և հաջորդ վկայագրելու ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը).

3) տեղադրված կամ վկայագրված գազաբալոնի (գազաբալոնների) համարը տարողությունը (լ) և զանգվածը (կգ) ` ըստ գազաբալոնի մակնշման:

  1. Տվյալները էլեկտրոնային շտեմարան ժամանակին, ճշգրիտ և ամբողջական մուտքագրելու պատասխանատուն տվյալ կազմակերպության ղեկավարն է:
  2. Էլեկտրոնային շտեմարանի տվյալներից օգտվելու թույլտվություն տրամադրվում է շահագրգիռ մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա:
  3. Լիազոր մարմինն օգտվողի մուտքանունը և գաղտնաբառը տրամադրում է դիմումը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի մեջ պետք է նշված լինեն շահագրգիռ մարմնի` էլեկտրոնային շտեմարանը վարելու համար պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը:
  4. Էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկը, տրամադրվող տեղեկության ծավալը, կազմակերպությունների կողմից բազաներ ձևավորելու և վարելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն