"Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու որոշման նախագիծ

30 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

""Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—     ———  2021 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների վրա։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
     1) սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին.

     2) ներկայացնել առաջարկություն Եվրասիական տնտեսական միության քննարկմանը` Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքի արտահանման արգելքի կիրառման վերաբերյալ:

 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ:

2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում  Հայաստանի Հանրապետության տարածքից նկատվում է  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերը զանգվածաբար հանում և վաճառում են վերոհիշյալ կատալիզատորները, քանի որ վերջիններիս արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, մասնավորապես՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում։ Արդյունքում, առանց կատալիզատորների շահագործվող մեքենաներից արտանետումները բարձր են սահմանված չափանիշներից, ինչի պատճառով Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը սկսել է կրել զանգվածային բնույթ։

3. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կառավարության  2015 թվականի հունվարի 30-ի N83-Ն որոշմամբ որպես լիազոր մարմին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվում է
թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզիա։

4. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծով առաջարկվում է ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող  ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ։

5. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

6. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է  սահմանափակել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0  ծածկագրին դասվող  ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը, որն իր հերթին կնպաստի Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման կրճատմանը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն