Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

27 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2140 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման մեջ՝
1) 2-րդ կետը հանել:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետում՝ «նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով: Հանձնաժողովը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից խորհրդակցական մարմին է, և նրա կայացրած եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ» բառերը փոխարինել «նախարարության՝ սույն կարգի համաձայն կայացրած եզրակացությունը հաշվի առնելով» բառերով,

2) 3-րդ կետում՝ «սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված օլիմպիադաների, գիտաժողովների, մրցանակաբաշխությունների անցկացումը» բառերը փոխարինել «կարգի          7-րդ կետում նշված օլիմպիադաների անցկացումը» բառերով, իսկ «Հանձնաժողովի կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի միջոցով» բառերը փոխարինել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվում է պետական լիազոր մարմնի իրավասու ստորաբաժանում՝ ներկայացված դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով, ինչպես նաև սահմանվում են եզրակացությունների ձևերը» բառերով:

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը ներկայացված դիմումների մասով պատասխանատու ստորաբաժանումը եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը  իսկ մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը ներկայացված դիմումների մասով ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը: Պատասխանատու ստորաբաժանման եզրակացությունները և ստացված դիմումներն ու կից փաստաթղթերը ներկայացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու և շրջանառելու կամ դիմումը մերժելու համար՝ նշելով մերժման հիմքերը: Եզրակացությունները եռօրյա ժամկետում ուղարկվում են նաև դիմում ներկայացրած համապատասխան քաղաքացիներին: Քաղաքացին կարող է եզրակացության վերաբերյալ առարկություններ ներկայացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եզրակացությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»

4) 5-րդ կետում՝ «համապատասխան օլիմպիադաները,» բառերից հետո հանել «գիտաժողովները, մրցանակաբաշխությունները» բառերը, «7-րդ և 8-րդ կետերում» բառերը փոխարինել «7-րդ կետում» բառերով, «տեղադրվում է նաև» բառերից հետո հանել «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում և» բառերը, իսկ «ընդգրկվում են նաև» բառերից հետո հանել «հանձնաժողովի կողմից» բառերը

5) 5.1-րդ կետում «Սույն կարգի համաձայն» բառերից հետո հանել «հանձնաժողովի կողմից» բառերը

6) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին, 7.2-րդ և 7.3-րդ  կետերով.

«7.1 Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկի համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ մրցութային կարգով անվճար համակարգում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունվելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսանալու) և ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշով յուքանչյուր հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը:

7.2 Սույն կարգի 7.1-ին կետի պահանջները չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում:

7.3 Սույն կարգի 7.1-ին կետի պահանջներին համապատասխող քաղաքացիները առանձին դիմում չեն գրում և ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից մինչև տվյալ տարվա հունիսի 20-ը տրամադրված ցանկերի համաձայն:»

7) 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

տվյալ մասնագիտության գծով «Web of Knowledge» կամ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում առնվազն մեկ՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն մեկ՝ առանց համահեղինակների և մեկ՝ առավելագույնը 5 համահեղինակ ունեցող, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երկու՝ առանց համահեղինակների և առնվազն մեկ՝ առավելագույնը 5 համահեղինակ ունեցող՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:
Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումների համար մագիստրատուրայի կրթական ծրագրով տարկետում ստացած լինելու դեպքում նույն նշանակալի նվաճումները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքացուն ասպիրան­տու­րայի կրթական ծրագրով տարկետում տալու համար:»:
8) 9.1-րդ կետում «դիմորդ հանդիսանալու հանգամանքը» բառերից հետո լրացնել «համալսարանի կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված» բառերը

9) 9.1-րդ կետից հետո լրացնել նոր 9.2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ՝

     «9.2.Նշանակալի նվաճում է համարվում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրի շրջանակներում ավիացիոն բարձրագույն ուսումնական հաստատություններում օդաչուի մասնագիտությամբ սովորելու հանգամանքը:

10) ուժը կորցրած ճանաչել նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկ­ման մեթոդաբանությունը սահմանող ձևը

11) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում ստացած քաղաքացին ուսումնառությունը պետք է սկսի տարկետման իրավունք ստանալու տարվա ուսումնական տարում: Սույն կարգի 8-րդ կետով տարկետում ստացած քաղաքացին իրավունք ունի ստացած տարկետման ժամկետների շրջանակներում ուսումնառել նաև այլ բուհերում:»

12) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի հիման վրա ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները  հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հաջորդ զորակոչի ընթացքում:»

13) 16-րդ կետում՝ «14-րդ կետում» բառերը փոխարինել «10-րդ կետում» բառերով:

Ուժը կորցրած ճանաչել «Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած և ասպիրանտուրան ավարտած ու ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2002 թվականի N 2140-Ն որոշումը:
Սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ մյուս փոփոխությունները 2022 թվականի ապրիլի 1-ից


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն