Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

23 օգոստոսի 2021 | | Цитата

Արդեն շահագործման է հանձնվել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում, պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առանձին հատվածներում ճանապարհը բարձրացվել է մինչեւ 3,5 մետր։ Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։
«Միջպետական ճանապարհի երկու հատվածները Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով հայտնվել էին ջրածածկման ու քանդման վտանգի ներքո։ Կարճ ժամանակի ընթացքում իրականացվեց շատ կարեւոր ծրագիր, ու կառուցապատումից հետո ճանապարհը միանգամայն հուսալի ու անվտանգ վիճակում սպասարկում է տրանսպորտային երթեւեկությունը»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

gegharkunik.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն