Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգ

20 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Սույն կարգով կարգավորվում են միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման հետ կապված իրավահարաբերությունները՝ ներառյալ կրեդիտների չափման, հաշվառման և փոխանցման գործընթացները։

Կրեդիտային համակարգի ներդրման նպատակն է՝

  • զարգացնել կրթական միասնական միջավայր հանրակրթական ուսումնական հաստատությունների և երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, մարզադպրոցների և արտադպրոցական այլ կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), արհեստագործական ուսումնարանների, կրթական այլ հաստատությունների միջև՝ նպաստելով սովորողի կրթության առավել արդյունավետ կազմակերպմանը,
  • առավել դյուրին դարձնել սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,
  • խթանել համադրելիությունը միջնակարգ կրթության երրորդ աստիճանում և նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացների կազմակերպման միջև,
  • հանրակրթությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
  • նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշմանը և հետաքրքրությունների զարգացմանը:

     

    Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)․
    Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգի ներդրում:

    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
    Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների գնահատման մեխանիզմներն առկա փուլում հստակ չեն արտացոլում կրթության որակի և արդյունավետության վրա ներազդող գործոնները:

    Ավելին, ներկայումս ստեղծված է իրավիճակ, երբ պարտադիր տասներկուամյա կրթության պարագայում սովորողների շուրջ քառասուն տոկոսը նախընտրում է կրթությունը շարունակել ավագ դպրոցներից կամ միջնակարգ կրթության երրորդ աստիճանից դուրս՝ համարելով եռամյա ավագ դպրոցը ժամանակի վատնում։ Մյուս կողմից, առկա դրությամբ գյուղական համայնքներում գործում են միջնակարգ դպրոցներ, որոնք չեն կարողանում ապահովել երրորդ աստիճանում ներգրավված երեխաների համար նույն պայմանները, ինչ առանձին գործող ավագ դպրոցների պարագայում է։ Միաժամանակ, համայնքներում գործում են արտադպրոցական հաստատություններ, որոնք մեկ միասնական կրթական միջավայր բերելու պարագայում էապես կարող է բարելավվել սիներգետիկ արդյունքը՝ բարձրացնելով թե դպրոցների, թե արտադպրոցական հաստատությունների կշիռն ու նշանակությունը սովորողների համար։

    Միջազգային փորձի ուսումնասիրմամբ պարզվել է, որ կրեդիտային համակարգն առաջին անգամ ներդրվել է ԱՄՆ-ում 1870-ական թվականներին, որը հայտնի է նաև  Կառնեգիի միավոր (Carnegie Unit) անվամբ: 19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ի կրթական համակարգը անկում էր ապրում, քանի որ շարունակում էին գործել հին ուսումնական ծրագրերը և ուսումնական հաստատությունները կառավարվում էին սոցիալական խմբերի կողմից, հետևաբար տարանջատված էին և համակարգված զանազան տեղական սովորույթներով, որը այլևս ոչ մի կապ չուներ արդյունաբերական ԱՄՆ-ի հետ:

    Տարբեր մոտեցումներով էին անցկացվում նաև քննությունները, ինչը ստեղծում էր անվստահության միջավայր, գիտելիքների և կարողությունների անհավասարություն, որի  պատճառով էլ ստեղծվեց կրեդիտային համակարգը, որպեսզի վերջնականապես  ստանդարտացվի կրթական համակարգը և հեշտացվի ավագ դպրոց-համալսարան անցումը, ինչպես նաև մեկ ուսումնական հաստատությունից մյուսը տեղափոխվելը՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում:

             Եվրոպայում նույնպես գործում է կրեդիտային համակարգը: Եվրոպական շատ երկրներում, որպես կրեդիտային համակարգ օգտագործվում է Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը European Credit Transfer and Accumulation System (ECTS), որը բարձրագույն հաստատությունների ուսանողների ունակություննները,  ցուցաբերած արդյունքները համեմատելու չափանիշ է, և հնարավորություն է տալիս տեղաշարժվել ամբողջ Եվրոպայի տարածքում և տվյալ համակարգի մասնակից երկրներում: Հաջողությամբ առարկան անցնելու դեպքում՝ ձեռք է բերվում  ECTS կրեդիտը:

      Որոշ Եվրոպական երկրներում օգտագործվում է որպես ուսումնական համակարգ, իսկ ուրիշներում՝ միայն տեղափոխության համակարգ:

    Եվրոպական կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգը (ECTS   2011 թվականին օրենքով ներդրվել է Լիտվայի կրթական համակարգում: Կրթական ծրագիրը չափվում են ECTS կրեդիտով, որը հիմնված է սովորողի ծանրաբեռնվածության (credit) վրա, որպեսզի հասնի ուսումնառության ակնկալվող անհրաժեշտ արդյունքներին (grade, վարկանիշ):

    2004 թվականի դեկտեմբերի 14–ին  Հոլանդիայում  32 երկրների միջև կնքվել է համաձայնագիր, որ European Credit Transfer and Accumulation System (ECTS)–ը ամբողջական մասն է կազմելու ECVET համակարգի, որն իրենից ներկայացնում է մասնագիտական ուսուցման կրեդիտների տեղափոխման համակարգ:

          Կանադայում կրեդիտային համակարգը համապատասխանում է ԱՄՆ-ի կրեդիտային համակարգին :Կանադայում միջնակարգ կրթություն յուրաքանչյուր ավարտողին  տրամադրվում է վկայական՝ Ontario Secondary School Diploma, որը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան կրեդիտներ:

    Կարգավորման առարկան և առկա խնդիրների առաջարկվող լուծումները․
    Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի ներդրմամբ նախատեսվում է իրականացնել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակի և արդյունավետության էական բարելավում, կրթական ծառայությունների միասնական և փոխկապված միջավայրի ձևավորում, քաղաքային և գյուղական համայնքներում միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ընդգրկված երեխաների համար հավասար պայմանների ապահովում: Մասնավորապես, էապես կբարեփոխվի դպրոցից բուհ անցման հնարավորությունը՝ լրացուցիչ իմաստավորելով միջնակարգ կրթության երրորդ աստիճանում երեխաների արդյունավետ ներգրավվածության հարցը։  Կստեղծվեն բարենպաստ պայմաններ միջնակարգ կրթության և արտադպրոցական, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության միջև համագործակցության, սիներգիայի ապահովման տեսանկյունից՝  ի շահ սովորողների։ Առանցքային է դառնում  նաև ՀՀ   բոլոր բնակավայրերում միջնակարգ կրթության երրորդ աստիճանում ընդգրկված երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովումը։

    Իրավական  ակտի  կիրառման դեպքում  ակնկալվող  արդյունքը․
    Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրում գործարկում, միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթության բարելավված որակի և արդյունավետության ապահովում։

     


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն