Համապատասխանության գնահատման ոլորտի եվրասիական տնտեսական միության հանձնաժողովիՀԱՆՁՆԱԺ իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտը ՀՀ- ում գործողության մեջ դնելու մասին

18 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ - Ն

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-175-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Գործողության մեջ դնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի N 41 որոշումը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2021 թվականի

 --------------ի N  -------  - Ն  որոշման

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՈԼԵԳԻԱ

ՈՐՈՇՈՒՄ

2018 թ․ մարտի 20
թիվ 41
քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման ու դադարեցման կարգի մասին

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր) դրույթների իրականացման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց՝

  1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման կարգը։
  2. Սահմանել, որ մինչ սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերը վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
  3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման վերաբերյալ հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 76 որոշում։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
     

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ

ԿԱՐԳԸ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման

  1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերի գրանցման, դրանց գործողության կասեցման, վերականգնման ու դադարեցման կանոնները (այսուհետ՝ Միություն, տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության հայտարարագրեր)։
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հայտարարագրի միասնական ձևին և լրացման կանոններին համապատասխան կազմված համապատասխանության հայտարարագիրը ենթակա է գրանցման տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր)։
    Համապատասխանության հայտարարագիրը համարվում է գրանցված վերջինիս գրանցման համար տալու պահից։

3․ Համապատասխանության հայտարարագրի գրանցումն իրականացվում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) համապատասխանության հայտարարագրերը գրանցելու համար լիազորված մարմինների (կազմակերպությունների), այդ թվում՝ անդամ պետությունների հավատարմագրված այն սերտիֆիկացման մարմինների կողմից, որոնք ներառված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում և որոնց հավատարմագրման ոլորտը ներառում է հայտարարագրվող արտադրանք, եթե դա նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ լիազոր մարմիններ, սերտիֆիկացման մարմիններ)։

4․ Համապատասխանության հայտարարագիրը գրանցելու համար հայտատուն լիազոր մարմին (սերտիֆիկացման մարմին) է ներկայացնում համապատասխանության հայտարարագիրն ու սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ վերջինիս կցվող փաստաթղթերն ու տեղեկությունները, էլեկտրոնային փաստաթղթերի դեպքում օգտագործելով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցը, կամ թղթային փաստաթղթերի դեպքում՝ կրիչով պատվիրված փոստային առաքանիով՝ ներդրվածքի մասին վերգրությամբ և հանձնման մասին ծանուցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ անդամ պետության օրենսդրությամբ։

1. Համապատասխանության հայտարարագրին կցվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
ա) համապատասխանության հայտարարագիրը գրանցելու վերաբերյալ դիմում, որի ձևը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ստորագրված է դիմումատուի կողմից և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

իրավաբանական անձի համար՝ հայտատուի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,

իրավաբանական անձի և արտադրանք արտադրող վերջինիս մասնաճյուղերի համար՝ արտադրանք արտադրողի լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են) կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են),

արտադրանքի անվանումը և նշագիրը (տեխնիկական կանոնակարգով նախատեսված դեպքերում) և (կամ) արտադրողի կողմից արտադրանքին տրված այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում)․

արտադրանքի անվանումը (տեխնիկական կանոնակարգով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում)․

արտադրանքի մասին այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է դրա նույնականացումը (առկայության դեպքում).

այն փաստաթղթի (փաստաթղթերի) նշագիրն ու անվանումը, որին համապատասխան պատրաստված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ մեկ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում),

արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան․

հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրատեսակի համար՝ արտադրատեսակի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրատեսակի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ դրա չափը) կամ եզակի արտադրատեսակը նույնականացնող ապրանքաուղեկցող փաստաթղթերի վավերապայմանները.

այն տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) անվանումը, որի պահանջներին համապատասխանում է արտադրանքը․

բ) այն տեղեկությունները, որոնցով հաստատվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

գ) հայտատուի կնիքով և ստորագրությամբ հաստատված՝ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) (եթե այլ բան սահմանված անդամ պետության օրենսդրությամբ) հետ պայմանագրի լուսապատճենը, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և սահմանված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․

դ) հայտատուի կնիքով և ստորագրությամբ հաստատված այն ապացուցողական նյութերի լուսապատճենները (եթե այլ բան սահմանված անդամ պետության օրենսդրությամբ), որոնք համապատասխանության հայտարարագրի գրանցման համար ներկայացնելը նախատեսված է տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով), այդ թվում՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արդյունքները, որոնցով հաստատվում է այն տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, որի գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա (եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է հայտարարագրվող արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացումը)։

  1. Եթե գրանցման համար համապատասխանության հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ապա համապատասխանության հայտարարագիրը և սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դիմումը ստորագրվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դիմողի կողմից ստացված էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) (այսուհետ՝ էլեկտրոնային թվային ստորագրություն) կիրառմամբ, իսկ սույն կարգի 5-րդ կետի «բ» - «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։
  2. Լիազոր մարմինը (սերտիֆիկացման մարմինը) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունն ուսումնասիրում է հետևյալի առնչությամբ՝
    ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ սահմանվածч համապատասխանության հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջների պահպանում.

բ) սույն կարգի 5-րդ կետով նախատեսված բոլոր փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացում.

գ) տեխնիկական կանոնակարգում այն պահանջի առկայությունը, որով սահմանվում է, որ որոշակի տեսակի արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատվում է համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով.

դ) համապատասխանության հայտարարագիր ընդունած հայտատուի համապատասխանությունը համապատասխանության հայտարարագրման որոշակի օբյեկտի համար հայտատուների շրջանակի նկատմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի պահանջներին (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)։

Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի ու տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմինը (սերտիֆիկացման մարմինը) իրականացնում է համապատասխանության հայտարարագրի գրանցում՝ վերջինիս տալով գրանցման համար կամ համապատասխանության հայտարարագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ծանուցում է հայտատուին վերջինիս գրանցման մերժման մասին (նշելով մերժման պատճառները)։
Անդամ պետության համապատասխանության հայտարարագրի ավտոմատացված էլեկտրոնային գրանցման մասնագիտացված ծառայության կիրառման միջոցով համապատասխանության հայտարարագրի գրանցման դեպքում լիազոր մարմինը իրականացնում է ստուգում՝
հայտատուի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրի լրացման պահանջների պահպանման նկատմամբ,

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կառուցվածքային և ձևաչափատրամաբանական վերահսկողության միջոցով՝ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ու տեղեկությունների տրամադրմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ։

  1. Միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ տեղեկությունները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված կարգի, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի մասին տեղեկությունները։
  2. Համապատասխանության հայտարարագրի գրանցումը մերժելու վերաբերյալ ծանուցումն ուղարկվում է հայտատուին էլեկտրոնային տեսքով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ, կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ պատվիրված փոստային առաքման միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է հայտատուին։
  3. Համապատասխանության հայտարարագրի գրանցման մերժման հիմքերն են՝
    ա) հայտատուի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 293 որոշմամբ սահմանված համապատասխանության հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջների չպահպանումը ․

բ) սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների ոչ ամբողջական ծավալով ներկայացնելը.

գ) տեխնիկական կանոնակարգում այն պահանջի բացակայությունը, որով սահմանվում է, որ արտադրանքի որոշակի տեսակի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատվում է համապատասխանության հայտարարագրի ընդունման ձևով.

դ) համապատասխանության հայտարարագիրն ընդունած հայտատուի անհամապատասխանությունը՝ համապատասխանության հայտարարագրման որոշակի օբյեկտի համար հայտատուների շրջանակի նկատմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգի պահանջներին (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրատեսակ)․

ե) հայտատուի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված համապատասխանության հայտարարագրում և համապատասխանության հայտարարագրի գրանցման մասին դիմումում էլեկտրոնային ստորագրության բացակայությունը։

  1. Համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարման և այդպիսի վճարման կարգի սահմանման անհրաժեշտությունը որոշվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
  2. Գրանցված համապատասխանության հայտարարագրում չի թույլատրվում կատարել փոփոխություններ։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում հայտատուն ընդունում է համապատասխանության նոր հայտարարագիր և համաձայն սույն կարգի՝ իրականացնում է վերջինիս գրանցումը։
  3. Հայտատուն ընդունում է նոր համապատասխանության հայտարարագիր և իրականացնում է վերջինիս գրանցումն առանց սույն կարգի 5-րդ կետի «բ» - «դ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու, հետևյալ դեպքերում՝
    համապատասխանության հայտարարագրում և դրա հավելվածներում սխալների (վրիպակների) հայտնաբերման.

հայտատուի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի), գործունեությունն իրականացնելու վայրի հասցեի (հասցեները տարբեր լինելու դեպքում), հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխությունների.

արտադրանք արտադրողի կազմակերպաիրավական ձևի, գտնվելու վայրի (իրավաբանական անձի հասցեի) փոփոխությունների.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածկագրերի) փոփոխության.

արտադրանքի արտադրման գործունեությունն իրականացնելու վայրերի հասցեների քանակության կրճատման։

Հայտատուի հեռախոսահամարի և (կամ) էլեկտրոնային փոստի, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի (ծածակագրերի) փոփոխության դեպքում համապատասխանության հայտարարագրի և (կամ) դրա հավելվածների փոխարինում չի պահանջվում և այն իրականացվում է հայտատուի հայեցողությամբ։

  1. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դիմումը և գրանցված համապատասխանության հայտարարագրի ու սույն կարգի 5-րդ կետի «բ» - «դ» ենթակետերով սահմանված՝ վերջինիս կցվող փաստաթղթերի ու տեղեկությունների լուսապատճենները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պահվում են լիազոր մարմնում (սերտիֆիկացման մարմնում) թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով՝ համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտից հետո 5 տարուց ոչ պակաս, իսկ եթե համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետն անսահմանափակ է՝ դրա գրանցման ամսաթվից 10 տարուց ոչ պակաս։
    Հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) նախատեսված դրան կցված փաստաթղթերի՝ թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով պահման նկատմամբ պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով)։

Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգով (տեխնիկական կանոնակարգերով) սահմանված չէ հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և դրան կցված փաստաթղթերի պահման ժամկետը, ապա պահման ժամկետը կազմում է  դրա գրանցման ամսաթվից սկսած 10 տարի։

Այն դեպքում, երբ արտադրանքի վրա տարածվում է  մի քանի տեխնիկական կանոնակարգերի գործողություն, որոնցով սահմանվում են հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագիրը և դրան կցված փաստաթղթերը պահելու տարբեր ժամկետներ, ապա կիրառվում է պահման սահմանված ժամկետներից առավելագույնը։

  1. Գրանցված համապատասխանության հայտարարագրի, սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերի և տեղեկությունների լուսապատճեննեըը ներկայացվում են անդամ պետությունների այն մարմիններին, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման համար (այսուհետ՝ պետական վերահսկողութուն իրականացնող մարմիններ)՝ ըստ իրենց պահանջի։
  2. Միասնական ռեեստրի ազգային մասում գրանցված համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցման հիմք է հանդիսանում համապատասխան անդամ պետության պետական վերահսկողության մարմնի կողմից հայտատուին համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու մասին կարգադրագրի տրամադրումը։
    Նշված կարգադրագրի տրամադրումը, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցումը (վերականգնումը) իրականացվում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

1. Համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման հիմքերն են՝
հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման մասին որոշման ընդունումը.

պետական վերահսկողության մարմնի կողմից հայտատուին (նշված մարմնի կողմից որոշման ընդունումը) միասնական ռեեստրի համապատասխան անդամ պետության ազգային մասում գրանցված համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման մասին կարգադրագրի տրամադրումը

պետական վերահսկողության մարմնի կողմից համապատասխան անդամ պետության ազգային մասում գրանցված համապատասխանության հայտարարագիրն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը։

Նշված որոշումների ընդունումը (նշված կարգադրագրի տրամադրումը), ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

1. Հայտատուի կողմից համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման մասին որոշման ընդունման դեպքում հայտատուն լիազոր մարմին (սերտիֆիկացման մարմին) է ներկայացնում համապատասխանության հայտարարագրի գործողությունը հայտատուի որոշմամբ դադարեցնելու մասին ծանուցում։
Նշված ծանուցումը պետք է հաստատված լինի հայտատուի կնիքով (եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ) և ստորագրությամբ և պետք է ներառի համապատասխանության հայտարարագրի գրանցման համարի, ամսաթվի և համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման պատճառի մասին տեղեկություններ։

Ծանուցումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգտագործմամբ էլեկտրոնային տեսքով ուղարկվելու դեպքում ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ։

  1. Լիազոր մարմինը (սերտիֆիկացման մարմինը) համապատասխանության հայտարարագրի գործողության՝ հայտատուի որոշմամբ դադարեցման մասին ստացված ծանուցման հիման վրա ծանուցումը ներկայացնելու օրվանից ոչ ավել, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում միասնական ռեեստրում իրականացնում է համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման ամսաթվի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն։
  2. Պետական վերահսկողության մարմնի կողմից հայտատուին համապատասխանության հայտարարագրի գործողության կասեցման, դադարեցման մասին կարգադրագիր տալու, ըստ պետական վերահսկողության մարմնի կարգադրագրի՝ գործությունը կասեցված համապատասխանության հայտարարագրի գործողության դադարեցման (վերականգնման) մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկությունները կամ համապատասխանության հայտարարագիրն անվավեր ճանաչելու մասին որոշումը ուղարկվում է համապատասխան անդամ պետության այն մարմնին, որը պատասխանատու է միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման համար, եթե այդ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
  3. Միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման համար անդամ պետության պատասխանատու մարմինը սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալու օրվանից ոչ ավել, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է կարգադրագրի (որոշման) ամսաթվի և գրանցման համարի մասին տեղեկությունների ներառում միասնական ռեեստր։
  4. Համապատասխանության հայտարարագրի գործողությունը համարվում է կասեցված, վերականգնված կամ դադարեցված համապատասխան տեղեկությունները միասնական ռեեստրում ներառելու ամսաթվից (պահից)։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն