ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ___________ 2021 թվականի N ____-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» N 867-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագրում «ուղարկելու» բառից հետո լրացնել «, այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու» բառերը:

2) Նախաբանում «4-րդ հոդվածով և 8.1-ին հոդվածի 4-րդ մասով՝» բառերը փոխարինել «4-րդ հոդվածով, 8.1-ին հոդվածի 4-րդ մասով և 17-րդ հոդվածի 3-րդ մասով՝» բառերով:

3) Որոշման 1-ին կետում «լիազորված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը:

4) Որոշման 2-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով:
 

ՀՀ  ՎԱՐՉԱՊԵՏ                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  9-Ի N 867-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

       1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին սահմանելու անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ (ՀՕ-253-Ն ընդունված է 08.05.2019թ.), որտեղ սահմանվել է ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը: 

       2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» թիվ 867-Լ որոշմամբ սահմանված չէր այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի (08.05.2019թ. ՀՕ-253-Ն օրենքի խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կառավարության կառուցվածքում ընդգրկված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

         3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 «Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ սահմանելու մասին» N 876-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ պետք է կատարվի ՀՀ կառավարության կողմից (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մաս):

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է այլընտրանքային ծառայության կազմակերպման գործընթացը պատշաճ ապահովելուն:

         4. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային աշխատանքային ծառայողին այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

       5․ Lրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
       6․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N  867-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

       7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմում։

      8. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների պատշաճ կատարումը:

                                                                    


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն