«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

10 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով, առաջարկվում է սահմանել hանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ։

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------- 2021 թվականի №---Ն
քաղ. Երևան

  ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐՈՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՏՎԻՐՎԱԾ ԿԱՐՃ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը», «իե» և «իէ» ենթակետերը և նպատակ ունենալով հնարավորինս բացառել հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

Շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի (այսուհետ՝ Օպերատոր) հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցով շարժական կապի բաժանորդներին Օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց (այսուհետ՝ Ծառայություններ մատուցող) կողմից կարճ հաղորդագրություններն ուղարկվում են Օպերատորի կողմից նախապես գրանցված (համաձայնեցված) և հաստատված՝ կարճ հաղորդագրություն պատվիրողի կարճ անվանումներով (այսուհետ՝ ալիասներ (sender name))։
Պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունները Օպերատորի կողմից ուղարկվում են՝
1) բացառապես վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղով,

2) համապատասխան պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկվող, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address), և

3) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության դեպքում։

Ծառայություններ մատուցողի կողմից պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրությունների ուղարկումն Օպերատորն ապահովում է Ծառայություններ մատուցողի կողմից անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունների (հիմնավորումներով) ներկայացման դեպքում.
1) Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի միջև  վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղու առկայության մասին,

2) կարճ հաղորդագրությունները Ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի կողմից նախապես ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործարկված, Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address) ուղարկելու մասին,

3) սերվերները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված լինելու վերաբերյալ,

4) տեղեկատվության անվտանգության ISO/IEC27001 միջազգային ստանդարտի հավաստագրի առկայության մասին։

Օպերատորը սույն որոշման 3-րդ կետում նշված տեղեկությունները Ծառայություններ մատուցողի կողմից ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը տրամադրելու նպատակով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 3-րդ կետի 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Շարժական հեռախոսակապի օպերատորների հանրային շարժական կապի ցանցերով կարճ հաղորդագրությունները (պետական մարմինների կամ այլ անձանց կողմից պատվիրված՝ տեղեկատվական, գովազդային կամ գործունեության բնույթով պայմանավորված այլ հաղորդագրությունները) բաժանորդներին ուղարկվում են հեռախոսակապի օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց կողմից։

Հաշվի առնելով շարժական կապի օպերատորների ցանցերով ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց միջոցով չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման դեպքերը (այդ թվում՝ պետական մարմինների կողմից չպատվիրված)՝ հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանության նկատառումներով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու նշված կարճ հաղորդագրությունների ուղարկման գործընթացը՝ նպատակ ունենալով հնարավորինս բացառել շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը։

Ելնելով վերոնշյալից մշակվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերով բացառապես պատվիրված կարճ հաղորդագրությունների ուղարկման ապահովմանն ուղղված պահանջներ սահմանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը։

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով, առաջարկվում է սահմանել, որ շարժական հեռախոսակապի օպերատորի հանրային շարժական կապի ցանցով շարժական կապի բաժանորդներին օպերատորի կամ ինտերակտիվ (կարճ հաղորդագրությունների առաքման) ծառայություններ մատուցող անձանց   կողմից կարճ հաղորդագրություններն ուղարկվում են օպերատորի կողմից նախապես գրանցված (համաձայնեցված) և հաստատված՝ կարճ հաղորդագրություն պատվիրողի կարճ անվանումներով (ալիասներ (sender name))։

Միևնույն ժամանակ, պետական մարմինների համար օգտագործվող ալիասներով կարճ հաղորդագրություններն օպերատորի կողմից ուղարկվում են բացառապես պաշտպանված կապուղով և համապատասխան պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված՝ ՀՀ տարածքում գործարկվող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address), իսկ ինտերակտիվ ծառայություններ մատուցողի կողմից՝ նշված ալիասներով կարճ հաղորդագրությունների ուղարկումն օպերատորն ապահովում է ինտերակտիվ ծառայություններ մատուցողի կողմից անվտանգության ապահովման միջոցների որոշակի տեղեկությունների (ծառայություններ մատուցողի և պետական մարմնի միջև վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) առանձնացված (պաշտպանված) կապուղու առկայության, կարճ հաղորդագրությունները ծառայություններ մատուցողի և համապատասխան պետական մարմնի կողմից նախապես ամրագրված՝ ՀՀ տարածքում գործարկվող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (հաշվառված) անձանց (իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր) ամրագրված ինտերնետ արձանագրության հասցեներից (IP Address) ուղարկելու, սերվերները՝ ՀՀ տարածքում տեղակայված լինելու վերաբերյալ) ներկայացման դեպքում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք
          Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային շարժական հեռախոսակապի օպերատորների հետ:

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի շարժական կապի ցանցերով պետական մարմինների կողմից չպատվիրված (այլ անձանց կողմից չարամտորեն ուղարկված) կարճ հաղորդագրությունների ուղարկումը։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն