Կառավարությունը հավանություն տվեց Սևանից ջրի բացթողնման չափաքանակը մինչև 245 մլն խմ դարձնելու նախագծին

09 օգոստոսի 2021 | | Цитата

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծով առաջարկվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 2021 թ․ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։

Հարցը զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ որոշումը պայմանավորված է Սևան-Հրազդան համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համամետաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125․77 մլն-ով։ «Շոգ եղանակով ու տեղումների սակավությամբ պայմանավորված՝ Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը։ Եվ ջրապահանջը լրացնելու նպատակով, ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել է պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- ասել է նախարարը։ Սևանա լճից 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրի բացթողումներն սկսվել են 10 օր շուտ, այդ ընթացքում արդեն իրականացվել է 19 մլն խմ ջրառ։

«Նկատի ունենալով վերանշյալը՝ Սևան-Հրազդան համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մասրիկի ջրամբարներից չնախատեսված ջրահամալրում իրականացնելու պատճառով օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ջրամբարներում առաջացել է 21․43 մլն խմ ջրի դեֆիցիտ»,- նշել է Գնել Սանոսյանը, հավելելով, որ փաստացի իրավիճակը և գետերի բազմամյա ջրագրության տվյալները վկայում են, որ այս տարի Սևանից ջրառի նպատակով հնարավոր կլինի վերցնել 116 մլն խմ ջուր՝ նախատեսված 170 մլն-ի փոխարեն, ինչը նույնպես 54 մլն խմ դեֆիցիտ է առաջացնում։

Կառավարությունը  հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը  սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն