«ՀայՌուսգազարդը» 142 մլն դրամի չափով մասնակի փոխհատուցում կստանա այն գազի դիմաց, որն օգտագործել են անապահով ընտանիքները

«ՀայՌուսգազարդը» 142 մլն դրամի չափով մասնակի փոխհատուցում կստանա այն գազի դիմաց, որն օգտագործել են անապահով ընտանիքներըՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ընկերությանը մոտ 142,2 մլն դրամ է հատկացնելու' որպես մասնակի փոխհատուցման գումարի վճարում ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, 2011թ.–ի ապրիլի 1–ից բնակչության անապահով շերտի համար գազի գինը նվազեցվել է 30 տոկոսով։

Կառավարության որոշման համաձայն, մինչև 2013թ.–ի մարտի 31–ը ամսական 300 խորանարդ մետրից ավելի քիչ գազ օգտագործող անապահով ընտանիքները կարող են օգտվել գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց 100 դրամի չափով արտոնյալ սակագներից, միաժամանակ մնացած սպառողների համար սակագինը կազմում է 132 դրամ/խմ։

ՀՀ կառավարության որոշմամբ' ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված' ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 142 մլն դրամի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ 2013-2014 թվականներին կառավարությունը պետք է էապես ավելացնի նպատակային օժանդակությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին։

«Մեր սոցիալական քաղաքականությունն այս տարիներին էապես փոխվում է։ Այսինքն' մենք ոչ թե ավելացնում ենք սոցիալական նպաստները, այլ գումար ենք հատկացնում, որպեսզի հնարավորություն ընձեռենք այդ մարդկանց կրթություն ստանալ, աշխատանք ստանալ, ինչպես նաև թիրախային օգնություն ենք ցույց տալիս, ասենք, սպառված գազի վճարը հատկացնելու համար»,– ասել է նա։

Ներկա պահին բանակցություններ են տարվում Հայաստանում մատակարարվող ռուսական գազի գները վերանայելու վերաբերյալ։ ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվում, որ 2013թ.–ի ապրիլի 1–ից գազի գինը 1000 խորանարդի դիմաց կազմելու է 240 դոլար' գործող 180 դոլարի փոխարեն։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն