ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ եկամտային հարկից ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ

29 հուլիսի 2021 | Հարկային | Цитата

ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
1․ Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի փոխհատուցման համար վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից`  

Պատասխան` Ուսման վարձի փոխհատուցման նպատակով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից կարող են օգտվել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք։ Նշված արտոնությունից  կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված են ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:

2․ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ուսանող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից առաջին անգամ ուսման վարձի փոխհատուցման համար վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու նպատակով:

Պատասխան՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: 

Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները՝ 

1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում (25․12․2020թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի N1240-Լ հրաման)` ուսանողի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, ուսանողին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն;
2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը;
3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` ՀՀ քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը;
4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը;
5) ուսանողի անվանական տվյալների, հանրային ծառայության համարանիշի, մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության (մասնագիտության կրթական ծրագրի) համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:

3․ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ուսանող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար:

Պատասխան՝ Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում (25․12․2020թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի N1240-Լ հրաման), ինչպես նաև ուսանողի անվանական տվյալների, հանրային ծառայության համարանիշի, մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության (մասնագիտության կրթական ծրագրի) համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք, եթե մինչ այդ ներկայացված պահանջվող տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

4. Ե՞րբ է անհրաժեշտ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ուսանող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար:

Պատասխան՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն պահանջվող փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։
Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:

5. Կարող է արդյո՞ք վարձու աշխատող հանդիսացող ուսանողը միաժամանակ օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից։ 

Պատասխան՝ Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում ուսման վարձի փոխհատուցման և ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն