Հայկ Չոբանյանը DISQO ընկերության ղեկավար կազմի հետ քննարկել է հայկական տեխնոլոգիական էկոհամարգ ձևավորելու հնարավորությունը

23 հուլիսի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն այցելել է DISQO ընկերության հայաստանյան գրասենյակ, ծանոթացել աշխատանքային առօրյային, կրթական և վերապատրաստման ծրագրերին, ընկերությունում փորձաշրջանի հնարավորություններին: 

«Հանրության առջև հարկավոր է փոփոխության պարտադրանք դնել՝ հետպատերազմյան ճգնաժամն արագորեն հաղթահարելու համար: Հայկական տեխնոլոգիական էկոհամարգ ձևավորելու նպատակով՝ նոր գաղափարներ, մարտահրավերներ և մտահաղացումներ գեներացնելու պահանջն այսօրեական է»,- նշել է Հայկ Չոբանյանը DISQO ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում։  

Ընկերության ինժեներական թիմի տնօրեն Հարություն Բաղդասարյանը նախարարի պաշտոնակատարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող  ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները, պատերազմի մասնակիցների համար իրականացվող նախաձեռնությունները, պրոդուկտներ մշակելու նոր մոտեցումները, աշխարհահռչակ կազմակերպությունների սպառողական տվյալների հետ տարվող աշխատանքները։ 

Համավարակի ընձեռած հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով՝ Հայկ Չոբանյանն առաջարկել է ցանցային ընկերություններ ստեղծելու մոդելի վրա աշխատել, և այս առումով մեծապես կարևորել է սփյուռքի շարունակական օժանդակությունը։ Նախարարի պաշտոնակատարը հավելել է նաև, որ այսօր մենք գիտական սերնդափոխության խնդիր ունենք, բարձր մակարդակի տեխնոլոգիական կրթական համալսարաններ ստեղծելու և հայկական տեխնոլոգիական էկոհամարգ ձևավորելու համար:

Նախարարի պաշտոնակատարն ընկերության աշխատակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն