Սյունիքում կառուցապատմամբ զբաղվող ընկերությունների համար կառավարությունը օժանդակության նոր գործիքակազմ է ներդնում

23 հուլիսի 2021 | Աշխատանքային | Цитата

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին որոշման մեջ փոփոխություն կատարեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ փոփոխություններով թույլ են տալիս, որ այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: «Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի մեջ, բայց հիմա մենք ուզում ենք խրախուսել այն կառուցապատողներին, որոնք Սյունիքի մարզում կառուցապատում են իրականացնում:

Մենք փոխում ենք ծրագրի տրամաբանությունն այնպես, որ դրա շահառու դառնան  այն ընկերությունները, որոնք դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից: Դրա համար այս հատվածի համար որպես նպատակ սահմանել ենք հարկային ու վարկային ներկա և ապագա պարտավորությունների կատարումը: Դրանով ուզում ենք ընկերություններին մոտավորապես 6 ամսվա թթվածին տալ, որ նրանք կենտրոնանան վերականգնվելու պրոցեսի վրա ու ծանրաբեռնված չլինեն վարկային ու հարկային ժամկետանց և ընթացիկ պարտավորություններով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ կարևոր պայման կա. այդ ընկերությունները 90-օրյա ժամկետում պետք է դառնան բաժնետիրական ընկերություններ ու սկսեն ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Նաև ավելացվել է ֆինանսավորման ընդհանուր չափը, որը 250 մլն դրամից բարձրացրել է 1 մլրդ դրամի:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրով վարկերի տոկոսների սուբսիդավորում է իրականացվում:

Քերոբյանը հավելեց, որ առաջին մեկ տարվա համար վարկը զրո տոկոսով է լինելու, հետո արդեն պետք է դառնա կոմերցիոն վարկ:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն