Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի № 493-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծ

20 հուլիսի 2021 | Նախագծեր | Цитата

Սույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.             

Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կառավարությունը որոշում է.             

Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի  № 493-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի
 սահմանումը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 6-րդ հոդվածի 2-րդ մասից բխում է, որ Գործակալությունում և դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման և դրանից բխող այլ գործառույթներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթի պահանջները՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության համապատասխան արխիվ փոխանցելու կարգը սահմանելու մասին» № 493-Ն որոշումը:

2.Առկա իրավիճակը.
Ներկայումս Կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի № 493-Ն որոշմամբ գործող կարգավորումների համաձայն՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը, որոնք կազմվում են թղթային եղանակով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ:

Հարկ է նշել, որ 2021 թվականի մայիսի 16-ին Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է դիվանագիտական ծառայության մարմիններում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը և դրանից բխող այլ գործառույթներն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսինքն՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների՝ էլեկտրոնային կրիչների վրա պահպանվող քաղաքացիական կացության ակտային գրանցումներ պարունակող փաստաթղթերը՝ հաստատված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով, 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով փոխանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ:

Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարեւորագույն նպատակներից է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան, խնայել առկա ռեսուրսները, նվազեցնել վարչարարությունը, բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն