Հայաստանը կներկայանա Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը կներկայանա Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինՄարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնում են, որ նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի մասնակցելու են շուրջ 180 երկրների ավելի քան 9800 ներկայացուցիչներ եւ 170 հազարից ավելի այցելուներ:

Բացի պատմամշակութային արժեքները գովազդող բազմաբնույթ նյութերից, առաջին անգամ ներկայացվելու են նաեւ տեղեկագրեր ՀՀ պահպանվող տարածքների վերաբերյալ: Ձեռնարկի նպատակն է խթանել էկոտուրիզմը Հայաստանում, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ներկայանալ զբոսաշրջային նոր արտադրանքով:

Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն