«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

12 հուլիսի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։

Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____   ________________ 2020 թվականի N ______ -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N1371-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ կոոպերատիվի կանոնադրական կամ փայահավաք կապիտալում ներդրված գումարի անվանական արժեքի չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3 ձևի:

Հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ռեզիդենտ հանդիսացող նույն բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացված սեփական արժեթղթերի հաշվում  բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքի (բաժնետոմսերի քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ) ավելացման վերաբերյալ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն սույն կարգի N 3․1 ձևի։»․

2) որոշման հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4․ Սույն կարգի կիրառության իմաստով լիազոր մարմիններ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը։»․

3) որոշման հավելվածի Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման հավելվածը լրացնել Ձև N 3․1-ով՝ համաձայն N 2 հավելվածի։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակը՝ ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1371-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտ­ները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող՝ հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ տեղեկանքը լիազոր մարմնի կողմից համապատասխան ձևաչափով տրամադրելն է։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտ­ները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդնելու դեպքում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման նպատակով անձինք, ի թիվս այլ փաստաթղթերի, հարկային մարմին են ներկայացնում նաև հաշվետու տարվա ընթացքում անձանց կողմից ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն կարգի N3 ձևի։

Ընդ որում, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վերոնշյալ տեղեկանքը տրամադրում է՝ հիմք ընդունելով իր լիազորությունների շրջանակում հասանելի տեղեկատվությունը:

Միաժամանակ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակ ունեցող մի շարք ֆինանսական կազմակերպությունների ռեեստրը վարում է ՀՀ կենտրոնական բանկը, ուստի վերջինս պետք է տրամադրի նշված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրամադրվող համապատասխան տեղեկանքի ձևը սահմանել՝ հաշվի առնելով վերջինիս լիազորությունների շրջանակներում հասանելի տեղեկատվությունը։

Նախագծով առաջարկվում է լիազոր մարմին սահմանել նաև ՀՀ կենտրոնական բանկին, որի արդյունքում իր կողմից վարվող ռեեստրում ներառված ֆինանսական կազմակերպություններում կատարված ներդրումների վերաբերյալ համապատասխան տեղեկանքը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից՝ հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի առաջարկությունները:

5․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կատարված գումարային ներդրումների չափի վերաբերյալ համապատասխան լիազոր մարմնի կողմից տեղեկանքի տրամադրումը։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն